Jump to content

Քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՈւֆա

Քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան, հուշարձան Ուֆայում։ Տեղադրվել է քաղաքի Խորհրդային շրջանում գտնվող Հաղթանակի 50-ամյակի պուրակում, Երիտասարդական պալատի (նախկին՝ Յուբիլեյնինի ՄՏ) մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ստեղծման որոշումը կայացվել է Բաշկորտոստանի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշման համաձայն, «Ուֆա քաղաքում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան կառուցելու մասին» 1993 թվականի սեպտեմբերի 2-ին, որը ստորագրել է Բաշկորտոստանի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Մուրտազա Ռախիմովը[1], Բաշկորտոստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի ասոցիացիայի պատվավոր նախագահ Ս. Խ. Տուպեևի նախաձեռնությամբ[2]։ Բաշկորտոստանի կառավարությունը հայտարարեց մրցույթ հուշարձանի լավագույն ճարտարապետական և գեղարվեստական լուծման համար[3]։

Հուշարձանի հեղինակներն են Յու. Սոլդատովը (նախագծի հեղինակ, քանդակագործ) և Լ. Դուբինսկին (ճարտարապետ)։ Աշխատանքները ֆինանսավորել է Բաշկորտոստան հանրապետության կառավարությունը։ Աջակցություն է ցուցաբերել «Ուրալյան քարեր» ՍՊԸ-ի (Կարելիայում հայտնաբերել է մարմարե բլոկ) և «UMPO» ՓԲԸ (բրոնզե ձուլում) ներկայացուցիչները։ Հուշարձանը բացվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին, որն իրենից ներկայացնում էր Կարելյան քարից պատրաստված 6 մետր բարձրությամբ կոթող և բրոնզից պատրաստված քանդակագործական համաձուլվածք (երեխային գրկած մայրը)։ Քարի վրա կան մակագրություններ` «Ի հիշատակ քաղաքական բռնաճնշումների զոհերի» և «Միայն ստեղծագործ միտքը կփրկի կյանքը ...» (բաշկիրերեն և ռուսերեն)։ Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը Ուֆայի պատմամշակութային գեղատեսիլ վայրերից մեկն է, հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր զոհվել են քաղաքական բռնաճնշումներից։ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրերին հուշարձանի մոտ ծաղիկներ են դրվում[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Постановление Президиума ВС РБ от 02.09.93 N 6-3/144 «О СООРУЖЕНИИ В ГОРОДЕ УФЕ ПАМЯТНИКА ЖЕРТВАМ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ»» (ռուսերեն). Правовой портал Башкортостана. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  2. «Памятник жертвам политических репрессий» (ռուսերեն). Памятники жертвам политических репрессий на территории бывшего СССР. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  3. «РАСПОРЯЖЕНИЕ Кабинета Министров РБ от 21.07.95 N 795-р «ОБ УТВЕРЖДЕНИИ ПРОГРАММЫ И УСЛОВИЙ РЕСПУБЛИКАНСКОГО ОТКРЫТОГО КОНКУРСА НА ЛУЧШЕЕ АРХИТЕКТУРНО - ХУДОЖЕСТВЕННОЕ РЕШЕНИЕ ПАМЯТНИКА ЖЕРТВАМ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ В ГОРОДЕ УФЕ»» (ռուսերեն). Правовой портал Башкорстана. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  4. Николай Ермоленко, Рафиль Сахабутдинов (2009 թ․ հոկտեմբերի 30). «В Уфе состоялось возложение цветов к памятнику жертвам политических репрессий» (ռուսերեն). Башинформ.рф. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  5. «Фоторепортаж с возложения цветов к памятнику жертвам политических репрессий в сквере им.50-летия Победы» (ռուսերեն). Ufacity.info. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  6. Инна Вирман (2013 թ․ հոկտեմբերի 30). «В Уфе возложили цветы к памятнику жертвам политических репрессий» (ռուսերեն). Горобзор. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Валитов Н. Ф. Неизвестная история города Уфы. - Уфа, 2004.
  • Синенко С. Г. Неторопливые прогулки по Уфе. Городской путеводитель. — Уфа: Китап, 2010. — 376 с.
  • Уфа: страницы истории./ Сост. М. В. Агеева. - Уфа: Китап, 2006. - 376 с.
  • Пулечкина О. П. Прогулки по старой Уфе: Архитектура XVI-XX вв. - Уфа, 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]