Փրփրուկ (ձուկ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փրփրուկ (այլ կիրառումներ)
Փրփրուկ | |
Փրփրուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Կարգ | Gadiformes |
Ընտանիք | Ձողաձուկազգիներ (Gadidae) |
Ենթաընտանիք | Gadinae |
Ցեղ | Eleginus |
Տեսակ | Փրփրուկ (E. nawaga) |
Միջազգային անվանում | |
Eleginus nawaga | |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Փրփուկ (Eleginus navaga), ձողաձուկազգիների ընտանիքի ծովային ձուկ, մարմնի երկարությունը հասնում է մինչև 47 սանտիմետրի, քաշը՝ 700 գրամ։ Ունի մեջքային 3, պոչային 2 լողակներ։ Հանդիպում է Սպիտակ ծովից մինչև Օբի ծովախորշը, մտնում է գետաբերանները։ Սնվում է հիմնականում բազմախոզան որդերով, խեցգետնիկներով, մասամբ մատղաշ ձկներով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-4-րդ տարում։ Ձվադրում է ձմռանը՝ դեկտեմբերից մինչև փետրվար։ Այդ շրջանում էլ փրփուկին որսում են սառած վիճակում։ Արդյունագործական օբյեկտ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ (ձուկ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ (ձուկ)» հոդվածին։ |
|