Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (Լենինի խուտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրկչի պայծառակերպություն եկեղեցի
ռուս.՝ Церковь Спаса Преображения
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԼենինի (Ակսայի շրջան) և Ակսայի շրջան
Դավանանքուղղափառություն
Հիմնադրված2011
Քարտեզ
Քարտեզ
preobrajensky.cerkov.ru

Փրկչի պայծառակերպություն եկեղեցի, ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Լենինի խուտորում[1]։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ակսայի գործակալությանը[2]։ Տաճարը ստեղծվում է գոյություն ունեցող Աստվածածնի «Անակնկալ ուրախություն» սրբապատկերի պատվին կառուցված տաճար-մատուռի փոխարեն։

Հասցեն` Ռոստովի մարզ, Ակսայի շրջան, Զելյոնայա փողոց, 2ա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Եկեղեցու և զանգակատան տեսքը, 2015 թվական
Եկեղեցու մուտքը, 2015 թվական[1]

2011 թվականին Լենինի խուտորում կառուցվել է մատուռ ի պատիվ Աստվածածնի «Անակնկալ ուրախություն» սրբապատկերի և միաժամանակ հիմնադրվել է տաճար-մատուռը[3]։ 2012 թվականի նոյեմբերին գրանցվել է Տիրոջ պայծառակերպության ծուխը, իսկ նույն թվականի դեկտեմբերին գցվել է մատուռը տաճարի վերածելու համար բետոնե հիմքը։ 2013 թվականին վերակառուցման աշխատանքներն ավարտվեցին։ Տաճարի անունը մնաց նույնը` Ի պատիվ Աստվածածնի «Անակնկալ ուրախություն» սրբապատկերի։ Այդ ընթացքում տեղադրվեց սեղանը, կառուցվեց պատկերակալը, գնվեց անհրաժեշտ եկեղեցական կայքը, ինչպես նաև բարեկարգվեց տաճար-մատուռին կից տարածքը։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին ստացվեց Աստվածային պատարագ անցկացնելու համար սուրբ անտիմինսը[4]։ Նույն թվականի նոյեմբերին բարեկարգվել են տաճարի տնտեսական շինությունները։

2014 թվականին տաճարի մոտ կառուցվել է զանգակատուն, շարունակվել են տարածքի բարեկարգման աշխատանքները։ Ստանալով կրթական գործունեություն ծավալելու արտոնագիր` ծուխը կազմակերպել է կիրակնօրյա ուսումնադաստիարակչական խումբ։ 2016 թվականի նոյեմբերին աշխատանքներն է սկսել ուղղափառ պատանեկան ակումբը։ Ներկայումս մշակվում է նոր` Տիրոջ պայծառակերպության քարե տաճարի նախագիծը[4]։

Փրկչի պայծառակերպություն եկեղեցու վանահայրն է քահանա Կոնստանտին Վիկտորովիչ Գոման[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]