Փոքրիկ ձկնորսը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ ձկնորսը
Ժանրհեքիաթ
Բնագիր լեզուճապոներեն
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան

Փոքրիկ ձկնորսը, ճապոնական ժողովրդական հեքիաթ։ Հայ ընթերցողին հայտնի է Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի պատանի ձկնորսի մասին, ում անունը Ուրուշիմա էր[1]։ Ուրուշիման շատ լավ տղա էր և հմուտ ձկնորս։ Մի օր նա ձուկ բռնելիս է լինում, ու ձկան փոխարեն մի մեծ կրիա է բռնում։ Ստիպված կրիային ջուրն է գցում։ Հետո քնում է իր նավակում։ Քնած է լինում, երբ ծովի խորքից մի գեղեցիկ աղջիկ է դուրս գալիս ու մտնում նավն ու նրան ասում, որ նրա բռնածը ոչ թե կրիա էր, այլ այդ աղջիկը։ Աղջիկը նրան հարցնում է, թե նա կգնա իր հետ ծովի խորքում ապրելու, և նա համաձայնվում է։ Նրանք ամուսնանում են, և միասին ծովի խորքում ապրում։ Այդպես անցնում է երեք տարի, և մի օր Ուրուշիման որոշում է գնալ իր հարազատների մոտ[2]։ Կինը համաձայնվում է նրա հետ, ու նրան տալիս մի արկղ ասելով, որ ինչ էլ լինի, ամուսինը չպետք է այն բացի։ Ուրուշիման վերցնում է արկղը, կինը նրան քնեցնում է, և արթնանալուց հետո նա իրենց գյուղում է հայտնվում։ Այդտեղ հայտնվելով նա իրենց հին տունը չի գտնում, իսկ դրա փոխարեն նա միայն ավերակներ է տեսնում։ Փնտրում է, մի մարդու է գտնում, հարց ու փորձ է անում, ամեն ինչ իմանում։ Ուզում է հետ վերադառնալ չի կարողանում։ Արկղը բացում է, միջից մի ամպ է դուրս գալիս, գնում դեպի ծովը, իսկ Ուրուշիման վազում է դրա հետևից։ Այնքան է վազում, որ հոգնած ընկնում է գետնին։ Քիչ-քիչ սկսում են մազերը սպիտակել, դեմքին կնճիռներ են հայտնվում։ Նա դառնում է զառամյալ ծերունի ու մեռնում է։ Նա այդպես էլ չի իմանում, որ իր երիտասարդության գաղտնիքը թաքնված էր կախարդական արկղի մեջ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրուշիմա, ձնկորս
  • Սեն-Նինի, նրա կինը
  • Անցորդ ծերունի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, թարգմանություններ, Երևան, 2013, էջ 19
  2. Փոքրիկ ձկնորսը. ճապոնական հեքիաթ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]