Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան
Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Սուրբ Աբգար թագավորի փողոց (38) |
Հիմնադրվել է | 2016 |
Տնօրեն | Մարինա Գրիգորյան |
Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան, գիտության ինտերակտիվ թանգարան Երևանում, որտեղ ներկայացված է էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող շուրջ 25 ցուցանմուշ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 2016 թվականին։ Նախքան բացվելը համահիմնադիրների խումբը կազմակերպել է ինտերակտիվ շոու ծրագրեր, հիմնել է գիտական կենտրոններ[1], որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարողացել են ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին, թողարկել են հայալեզու գիտական հավաքածուներ։ Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար[2][3]։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ՝ էլեկտրականության, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառներից։ Ցուցանմուշները բերվել են Ռուսաստանից և Չինաստանից։ Թանգարանում ներկայացված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն և՛ առօրյա կյանքում, և՛ գիտության մեջ, ցուցանմուշները նախատեսված են, որպեսզի երեխաները, տարատեսակ ֆիզիկական երևույթներին ծանոթանալիս, դրանց ձեռք տան։ «Արքիմեդի լծակի» միջոցով թանգարանում կարելի է բարձրացնել 32 կիլոգրամանոց գունդը[4]։
Աշխատանքային ժամեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկուշաբի-ուրբաթ՝ 13:00-20:00
- Շաբաթ, կիրակի՝ 12:00-21:00
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mediamax. ««Փոքրիկ Էյնշտեյն»՝ բիզնես, գիտություն եւ հաճելի ժամանց». Banks.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ cultural. ««ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ»․ ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐՏԵՂ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻՆ ԴԻՊՉԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է». cultural.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Բացվել է երեխաների համար նախատեսված Գիտության թանգարանը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.