Փոշեհատիկաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակտուսի ծաղիկը և նրա առէջները՝ ծաղկափոշով

Փոշեհատիկաբանության բնագավառ, այստեղ հետազոտություններն սկսվել են 1945 թ-ին ԵՊՀ-ում (Ա. Թախտաջյան, Ա. Յացենկո-Խմելևսկի, Թ. Ծատուրյան), ապա՝ Բուսաբանության ինստիտուտումում (Ե. Ավետիսյան, Վ. Աղաբաբյան, Ա. Հայրապետյան)։ U. Թախտաջյանը, ընդհանրացնելով կուտակված տվյալները, ներկայացրել է ծածկասերմ բույսերի փոշեհատիկների հիմնական տիպերը և դրանց էվոլյուցիոն զարգացման ուղիները։ Բուսաբանության ինստիտուտի փոշեհատիկաբանության կենտրոնում ստեղծվել է փոշեհատիկների պատրաստուկների հարուստ հավաքածու (պալինոտեկա), որն ընդգրկում է ավելի քան 14 հազար նմուշ։ Փոշեհատիկաբանության հիմնական ուղղություններն են ծածկասերմ բույսերի փոշեհատիկների ձևաբանությունը, փոշեհատիկաբանությունը, ինչպես նաև էվոլյուցիոն փոշեհատիկաբանությունը։

Բույսերի անատոմիայի բնագավառում առաջին ուսումնասիրությունները կատարել է Հ. Բեդելյանը, ապա՝ Ա. Թախտաջյանը և Ա. Յացենկո-Խմելևսկին, որոնց հետազոտություններով Հայաստանում դրվել է բնափայտի անատոմային ուսումնասիրությունների հիմքը։ Ա. Յացենկո-Խմելևսկին հրատարակել է «Կովկասի բնափայտերը» (ռուսերեն) երկհատորը։

Ա. Թախտաջյանի և Ա. Յացենկո-Խմելևսկու ստեղծած բուսանատոմների հայկական դպրոցի ներկայացուցիչներ Վ. Փալանջյանը, Բ. Տեր-Աբրահամյանը, Ն. Մելիքյանը, Մ. Գզիրյանը շարունակել են շրջակա միջավայրի գործոնների հետ բնափայտի կառուցվածքային փոխազդեցության, Վ. Ավետիսյանը, է. Գաբրիելյանը, Ա. Մելիքյանը, Ն. Խանջյանը, Լ. Մուրադյանը, Կ. Թամանյանը, Մ. Հովհաննիսյանը, Գ. Օգանեզովան՝ կարգաբանության և ֆիլոգեևիայի նպատակներով՝ բույսերի վեգետատիվ ու գեներատիվ օրգանների անատոմային կառուցվածքների ուսումնասիրությունները։ Համեմատական անատոմիայի եղանակի կիրառմամբ ստացված տվյալներն ամփոփել է Գ. Օգանեզովան՝ իր «Շուշանազգիների սերմերի կառուցվածքը և համակարգը» (2008) մենագրության մեջ։ Հայաստանի բուսանատոմների աշխատանքներն ու ստացած տվյալներն ընդգրկվել են «Սերմերի համեմատական անատոմիա» (1985-2010, խմբավար՝ Ա. Թախտաջյան, ռուսումնական) բազմահատոր տեղեկատու հրատյան մեջ։