Jump to content

Փոթորիկ (նկար, Մակե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոթորիկ
տեսակգեղանկար
նկարիչԱվգուստ Մակե
տարի1911
ուղղությունաբստրակցիոնիզմ
գտնվում էSaarland Museum?
հավաքածուSaarland Museum?
կայք
Ծանոթագրություններ

«Փոթորիկ» (գերմ.՝ Der Sturm), գերմանացի նկարիչ Ավգուստ Մակեի նկարն է, վրձնել է 1911 թվականին։ Ներկայումս պահպանվում է Սաարբրյուկենում։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստեղծվել է Վասիլի Վասիլևիչ Կանդինսկիի և Մարկի կողմից «Կապույտ հեծյալ» ալմանախի վրա աշխատելու ժամանակ մի շարք համատեղ աշխատանքներ ստեղծելու ընթացքում, երբ 1911 թվականի հոկտեմբերին Մակեն հյուրընկալվել է Զինելսդոլֆում, որտեղ բնակվել են Մարկ և Կամպենդոնկ ամուսինները և Մուրնաուն։ «Փոթորիկը» նկարվել է Ֆրանց Մարկի` Զինելսդոլֆի արվեստանոցում, որտեղ երկու նկարիչները ժամանակ են անցկացրել՝ զրուցելով արվեստի մասին։ Իր նոր ստեղծագործության մեջ Մակեն անդրադառնում է ֆանտաստիկ աշխարհին և կյանքի է կոչում Կանդինսկու մտահղացումը՝ այն է նյութականի և վերացականի մեջ բացահայտել հոգևոր էությունը։ Դա Կանդինսկու կենսական էներգիայի և ստեղծագործության նկատմամբ Մակեի անսահման հիացմունքի ժամանակն էր։

Վ․ Կանդինսկի։ Կով։ 1910։ Մյունխեն, Լենբախաուս պատկերասրահ

«Փոթորիկ» սա Կանդինսկու «Կովի» (1910, Մյունխեն, Լենբախաուս), որը Մակեն տեսել է Մուրնաուում դեռևս նկարակալից չհանված վիճակում, և ավելի շատ Մարկի «Դեղին կովի» արձագանքն է (ներկայումս գտնվում է Նյու Յորքում՝ Սողոմոն Գուգենհայմի թանգարանում)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Moeller, Magdalena M. August Macke. — Köln: DuMont Buchverlag, 1988. — ISBN 3-7701-2209-7
  • Vriesen, Gustav August Macke. — Stuttgart: Kohlhammer, 1957.