Փնտրում եմ իմ բախտը
Փնտրում եմ իմ բախտը ռուս.՝ Ищу мою судьбу | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Աիդա Մանասարովա |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Երշով |
Դերակատարներ | Գեորգի Ժժենով |
Երաժշտություն | Նիկոլայ Սիդելնիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Փնտրում եմ իմ բախտը» (ռուս.՝ «Ищу мою судьбу»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է Նիկոլայ Երշովի «Վերա, Նադեժդա, Լյուբով» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1975 թվականի սեպտեմբերի 8-ին «Художественный» կինոթատրոնում։ Ֆիլմը նկարահանվել է Կալուգայում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի փոքր քաղաքում բարեպաշտ տատիկի հետ միասին ապրում են երեք քույրեր՝ Վերան, Նադեժդան (Գ․ Պոլսկիխ), Լյուբովը (Ե. Սաֆոնովա)։ Վերան, դժբախտ սեր ապրելով, հեռանում է վանք, որտեղ երեխա է ունենում։ Երեխան մահանում է, իսկ Վերան ինքնասպան է լինում։ Լյուբան և տատը այցելում են եկեղեցի և հարաբերություններ են պահպանում քահանա Ալեքսանդրի (է. Մարցևիչ) հետ։ Նադեժդան, որը դատապարտում է նրանց կրոնականությունը, կարծում է, որ Լյուբան սիրահարված է հայր Ալեքսանդրին։ Նա գնում է վերջինիս տուն և պահանջում է, որ նա դադարի հանդիպել Լյուբայի հետ։ Սակայն պարզվում է, որ Ալեքսանդրը սիրահարված է հենց Նադեժդային։ Ճանաչելով նրան ավելի մոտիկից՝ Նադեժդան պատասխանում է նրան փոխադարձությամբ, թեև մինչ այդ համակրում էր Վլադիմիրին՝ տեխնիկումի դասախոսին, որտեղ սովորում է նրա քույրը։ Հայտնվելով դժվարին ընտրության առջև՝ Ալեքսանդրը որոշում է հեռանալ եկեղեցուց։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Ժժենով – Վլադիմիր Սերգեևիչ Կարյակին, պատմության դասախոս
- Էդուարդ Մարցևիչ – հայր Ալեքսանդր
- Գալինա Պոլսկիխ – Նադեժդա, ուսուցիչ, քաղխորհրդի պատգամավոր
- Ելենա Սաֆոնովա – Լյուբա Իվանովա
- Սեմյոն Մորոզով – Գրեկով
- Կոնստանտին Սորոկին – Ֆեոդոր Իլարիոնովիչ
- Մայա Բուլգակովա – Վերա Վլադիմիրովնա Զաոստրովցևա
- Եվգենի Շուտով – Կլիմենտի
- Անտոնինա Պավլիչևա – Ստեպանիդա Նիկիտիչնա, տատ
- Սերգեյ Յակովլև – Նիկոլայ Նիկոլաևիչ, տեխնիկումի տնօրեն
- Անատոլի Վեդենկին – գործարանի աշխատակից
- Վերա Ալտայսկայա – Դարյա
- Ալեքսանդրա Խարիտոնովա – հարևանուհի
- Նինա Դոբրիկովա – Վերա
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Աիդա Մանասարովա
- Սցենարիստներ՝ Ռոզա Բուդանցևա, Նիկոլայ Երշով
- Օպերատոր՝ Լ. Կրայնենկով
- Նկարիչ՝ Նատալյա Մեշկովա[2]
- Հնչյունային օպերատոր՝ Սերգեյ Միներվին
- Խորհրդատուներ՝
- փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վ. Գարաջա
- փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ա. Չերտկով[3] (լուսագրերում նշված չէ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Փնտրում եմ իմ բախտը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Փնտրում եմ իմ բախտը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|