Jump to content

Ելենա Սաֆոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Սաֆոնովա
ռուս.՝ Елена Всеволодовна Сафонова
Ծնվել էհունիսի 14, 1956(1956-06-14)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1981)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Վսևոլոդ Սաֆոնով[2]
Ամուսին(ներ)Սամյուել Լաբարտ
Պարգևներ և մրցանակներ

Ելենա Վսեվոլոդի Սաֆոնովա (ռուս.՝ Еле́на Все́володовна Сафо́нова, հունիսի 14, 1956(1956-06-14)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2011), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Սաֆոնովան ծնվել է 1956 թվականի հունիսի 14-ին Լենինգրադում, խորհրդային հայտնի դերասան Վսեվոլոդ Սաֆոնովի (1926-1992) և Մոսֆիլմի ռեժիսոր Վալերիա Ռուբլյովի (1928-2012) ընտանիքում։ 1960-ականների կեսերին ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ Ելենան սովորել է հատուկ միջնակարգ դպրոցում, որտեղ ուսումնասիրում էին ֆրանսերեն։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի թիվ 173 հանրակրթական դպրոցը։ Երրորդ փորձից միայն ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Սովորելով այնտեղ 2 տարի՝ վերադառնում է Լենինգրադ[4]։ 1981 թվականին ավարտում է Լենինգրադի կինեմատոգրաֆիայի, թատրոնի և երաժշտության պետական ինստիտուտը։ Նույն տարում էլ դառնում է Լենինգրադի Վ. Ֆ. Կոմիսարժևսկու անվան թատրոնի դերասան, որտեղ աշխատում է մեկ թատերական շրջան։ 1974 թվականինին «Փնտրում եմ իմ բախտը» ֆիլմում Խաղում է Լյուբայի դերը։ 1982 թվականինին մեկնում է Մոսկվա, որտեղ ընդունվում է կինոդերասանի թատրոն-ստուդիան։ 1986 թվականից Մոսֆիլմ կինոստուդիայի դերասանուհի է։ 1992-1997 թվականներին աշխատել է միաժամանակ և Ֆրանսիայում, և ՌԴ-ում։ Այժմ ապրում է Մոսկվայում։

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գլխավոր դերը Սալոմեա Կրուշելնիցկայի դերն էր «Բիտերլյայի վերադարձը» կենսագրական ֆիլմում՝ 1983 թվականին։ Հանրահայտ դերը Օլգայի դերն էր՝ 1985 թվականին «Ձմեռային բալ» ֆիլմում, որի համար նա ստացավ առաջին պարգևը։ Ֆրանսիայում ապրելու տարիներին նկարահանվել է ֆրանսիական 5 ֆիլմում, բայց այնպիսի հայտնիություն չունեցավ, ինչպես Ռուսաստանում։ Ռուսաստան վերադառնալուց հետո՝ 1997 թվականին մտավ նորից թատրոն և 1999 թվականին ստացավ ռուսական թատերական գլխավոր «Չայկա» մրցանակը։ Սաֆոնովայի թատերական հիմնական թեման ուժեղ կնոջ կերպարն է անձնական ուրախության և կախյալ վիճակի միջև։ Այդպիսին են հատկապես «Ձմեռային բալ», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Նախագահը և իր կինը» ֆիլմերում նրա կերպարները։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Սաֆոնովան ամուսնացել է 20 տարեկանում դերասան Վիտալի Յուշկովի հետ, որի հետ ծանոթացել էր «Զացեպինների ընտանիքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ 1977 թվականին։ 6 տարի հետո բաժանվում են։ Բաժանման պատճառներից մեկն էր ամուսնու սերը խմիչքի նկատմամբ։ Այժմ Յուշկովն ապրում է Իսրայելում։ 1980-ականների վերջերին ամուսնանում է երկրորդ անգամ, այս անգամ էլ դերասանի հետ, ումից ծնվում է որդին՝ Իվանը։ Իվանն այժմ աշխատում է Մոսֆիլմում[5]։ 1992 թվականին Սաֆոնովան ամուսնանում է ֆրանսիացի դերասան Սամուել Լաբարտի հետ, որի հետ ծանոթացել էր 1992 թվականին «Նվագակցուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ և Իվանի հետ մեկնում են Ֆրանսիա։ Նոր ամուսնությունից ծնվում է երկրորդ որդին՝ Ալեքսանդրը։ Ամուսնությունից հետո Ելենան սկսում է ակտիվորեն նկարահանվել կինոֆիլմերում։ Ամուսինը նրան խանդում էր ունեցած հաջողությունների համար, որովհետև նրան արդեն ճանաչում էին որպես Սաֆոնովայի ամուսին:Արդյունքում բաժանվում են, ըստ Ֆրանսիայի օրենքների՝ Ֆրանսիայի տարածքում ծնված երեխան մինչև չափահաս դառնալը չի կարող լքել երկիրը, որի համար Ելենան երեք տարի Ժամկետով դատվում է։ Որդին մնում է հոր մոտ, Ելենան ստիպված է լինում Իվանի հետ վերադառնալ Ռուսաստան, սակայն շարունակում էր տեսակցել որդուն։ Որդին՝ Ալեքսանդրը, այժմ սկսնակ ռեժիսոր է, ավարտել է դերասանական դպրոցը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. 1974 -«Փնտրում եմ իմ բախտը»-Լյուբով Իվանովա[6]
  • 2. 1974 - «Երեք օր Մոսկվայում»-հանդիսատես՝ստեղծագործողների տանը համերգի ժամանակ[7]
  • 3. 1976 – «Անցնել դաշտը»-էպիզոդներում[8]
  • 4. 1976 -«Սպիտակ գիշերվա մեղեդին»[9]
  • 5. 1977-«Զացեպինների ընտանքիը»-Զոյա[10]
  • 6. 1981 –«Բոլորին շնորհակալություն»-Լենա[11]
  • 7. 1982 -«Բիտերֆլյայի վերադարձը»-Սալոմեա Կրուշելնիցկայա,ուկրաինացի օպերային երգչուհի[12]
  • 8. 1982 - «Ձայնը»-Սվետլանա[13]
  • 9. 1983 - «Երկուսը մեկ անձրևանոցի տակ»-Օլգա[14]
  • 10. 1984 - «Արքայազներ»-կարճամետրաժ-Նատալլա
  • 11. 1984 - «Եղբայների միջից ամենափոքրը»-Լյոլյա Բոգդանովա[15][16]
  • 12. 1985 - «Երբ դառնալ մեծ»-Իրինա[17]
  • 13. 1985 - «Երկրի գաղտնիքը»-կարճամետրաժ, Ալյոնա[18]
  • 14. 1985 - «Ուրիշ զանգ»-Նատալյա Կուզնեցովա[19]
  • 15. 1985 - «Ձմեռային բալ»-Օլգա Իվանովնա[20]
  • 16. 1985 - «Սոֆյա Կովալևսկայա» - Սոֆյա[21]
  • 17. 1986 - «Առերեսում»-Աննա Սմիրնովա[22]
  • 18. 1986 - «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները.20-րդ դարը սկսվում է» Լեդի Հիլդայի դերը[23]
  • 19. 1987 - «Որտե՞ղ է գտնվում նոֆելետը»-Ալլա[24]
  • 20. 1987 - «Կլինիկա»-Աննա Սերգեեվնա
  • 21. 1987 - «Ճակատագրով ընտրյալը»-տիկին[25]
  • 22. 1987 - «Խուզարկուն»-Նաստյա
  • 23. 1987- «Սև աչքեր»-Աննա Սերգեևնա Իտալիա,ԽՍՀՄ[26]
  • 24. 1988 - «Տոհմի երկարացումը»-Օլգա Բելոգուրովա
  • 25. 1989 - «Կատալա»-Աննա[27]
  • 26. 1989 - «Ֆիլիպ Տրաում»-Կրիստինա[28]
  • 27. 1989 - «Հագեցրու իմ թախիծը»- Լյուբա
  • 28. 1989 - «Երջանիկը»-Նոննա Տերենտևա[29]
  • 29. 1990 - «Ձմեռային բալ»-2 Օլգա Իվանովնա[30]
  • 30. 1990 - «Տաքսի բլյուզ»-Նինա-ԽՍՀՄ,Ֆրանսիա[31]
  • 31. 1991 - «Թիթեռներ»-Նա-ԽՍՀՄ,Լեհաստան
  • 32. 1992 - «Նվագակցուհին»-Իրեն Բրայս-Ֆրանսիա
  • 33. 1993 - «Քամին արևելքից»-Լիխտենսթեյնի իշխանության արքայադուստր-Ֆրանսիա,Շվեյցարիա[32]
  • 34. 1994 -«Հաղորդագրության հետքերով»- Լիզա Ալլինգ-Ֆրանսիա
  • 35. 1994 - «Տիկին Օ»․-Ելենա Իվանովնա-ՌԴ, Ֆրանսիա
  • 36. 1995 - «Ձմեռային բալ-3»-Օլգա Իվանովնա[33]
  • 37. 1995 - «Դեկտեմբերյան երաժշտություն»-Աննա Բերսենյովա
  • 38. 1996 - «Նախագահը եվ իր կինը»- Վերա
  • 39. 1997 - Արքայադուստրը սիսեռահատիկի վրա-Վերա Շերեմետյեվա[34]
  • 41. 1998 -«Ալիսա»-Իրինա-Ֆրանսիա
  • 42. 1999 -«Երկրպագուն»-Ալեքսանդրա Միխայլովնա[35]
  • 43. 1998 - «Կանացի սեփականություն»-Ելիզավետա Կամինսկայա[36]
  • 44. 2000 - Հիշողություններ Շերլոկ Հոլմսի մասին-Տիկին Հիլդա
  • 45. 2000 - «Սև սենյակ»
  • 46. 2000 - Կայսրությունը հարվածի տակ է-Ելիզավետա Ֆյոդորովնա[37]
  • 47. 2000 -«Փլվող երկինքներ»-Մայա
  • 48. 2002 - «Վիլիսներ»-Նատալյա Սերգեեվնա
  • 49. 2002 -«Դոն Մաթեո»-Իրինա Պլատ
  • 50. 2003 - «Մի հարմարվեք հրաշքների»-Ելենա[38]
  • 52. 2003 - «Next 2» - Անգելինա Իվանովնա
  • 53. 2005 - «Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ յուրային են-2»-էպիզոդ[39]
  • 54. 2005 - «Երտասրդ են ու երջանիկ»-Աննա Նովոբրոնցեվայի մայրը
  • 55. 2005 - Երկնային կյանք-Բոչինա
  • 56. 2005 Արքայադուստրը 7 մուրացիկը-Ելենա Պրոխորովա[40]
  • 57. 2005 - «Երջանիկը»-Զարայսկայա
  • 58. 2006 - «Տանգոյի ռիթմով»-Մարիա[41]
  • 59. 2006 - «Նապաստակը անդունդին»-Ելիզավետա 2-րդ[42]
  • 60. 2006 - Դուք ինձ չեք թողնի-Լիդիա[43]
  • 61.2006 - Օլիգարխի թարգմանչուհին -Մարինա Եվգենևա[44]
  • 62. 2006 - Հրաշալի Պետյան
  • 63. 2007 - -Գիշերվա թագուհին-Ալինա Ուկրաինա
  • 64. 2007 - «Ատլանտիդա»-Անտոնինա[45]
  • 65. 2008 - «Ժառանգություն»-Ելենա
  • 66. 2008 - «Ինչ անի սիրտը»-Էլվիրա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն դերասանուհի - «Ձմեռային բալ» ֆիլմում դերակատարման համար (1985)։
  • Համամիութենական կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում (1986)։
  • «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ լավագույն դերասանուհի Աննայի դերը «Սև աչքեր» ֆիլմում (1996)։
  • Նիկա մրցանակ Լավագույն դերասանուհի անվանակարգում «Նախագահն ու իր կինը» ֆիլմում (1996)։
  • Մրցանակ՝ Կինոշոկ լավագույն դերերի անվանակարգում (1996)։
  • Վաստակավոր արտիստ պատվավոր կոչման՝ կինեմոտոգրաֆիայի արվեստում մատուցած ծառայությունների համար (1989)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. Указ Президента Российской Федерации Д. А. Медведева № 794 от 12 июня 2011 года «О присвоении почётного звания „Заслуженный артист Российской Федерации“ Сафоновой Е. В.» // kremlin.ru
  4. Елена Сафонова, актриса: биография, материалы, фильмы. // 7days.ru
  5. ВИДЕО. Анонс. Документальный фильм «Елена Сафонова. Цвет зимней вишни». Премьера - 25 сентября 2016 года. «Первый канал» // 1tv.ru (13 сентября 2016 года)
  6. Ищу мою судьбу (1974)
  7. «Три дня в Москве». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  8. Поле перейти (1976)
  9. Мелодии белой ночи (1976) СССР-Япония, мелодрама
  10. Семья Зацепиных (1977)
  11. Всем - спасибо! (1981)
  12. Возвращение Баттерфляй
  13. Голос
  14. под одним зонтом», 1983
  15. Меньший среди братьев (1 серия)
  16. Меньший среди братьев (2 серия)
  17. «Когда становятся взрослыми», 1985
  18. Тайна Земли (1985)(չաշխատող հղում)
  19. http://www.kino-teatr.ru/kino/movie/sov/7951/annot/
  20. Зимняя вишня / THE WINTER CHERRY
  21. Софья Ковалевская 1985
  22. Очная ставка(1986)
  23. THE TWENTIETH CENTURY BEGINS
  24. Где находится нофелет?
  25. «Избранник судьбы», 1987
  26. Очи черные (1987) фильм
  27. Катала
  28. Филипп Траум
  29. "Счастливчик" 1989 Валентин Иванович Мишаткин
  30. Зимняя вишня 2
  31. ТАКСИ БЛЮЗ,(1990)
  32. Ветер с востока 1993
  33. Зимняя вишня 3
  34. Принцесса На Бобах, 1997г.
  35. Поклонник (1999)
  36. Женская собственность"
  37. Империя под ударом.
  38. Не привыкайте к чудесам
  39. Бальзаковский возраст или все мужики сво
  40. Принцесса и нищий
  41. В ритме танго
  42. Заяц над бездной 2006
  43. Вы не оставите меня (2006)
  44. Переводчица олигарха
  45. https://www.youtube.com/watch?v=9VAroqqI7HY&list=PLdDz1T0_HpaajgfgCZOneEm8kv6DQDPay Атлантида