Փեթ ռոք

Փեթ ռոք (անգլ.՝ Pet Rock, բառացի՝ ընտանի քար), 1975 թվականին Գերի Դալի ստեղծված ապրանքն է, որը մի քանի տարիների ընթացքում մեծ եկամուտ է բերել գյուտարարին։
Գաղափար
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի ապրիլին Գերի Դալը աշխատանքից հետո Լոս Գատոս (անգլ.՝ Los Gatos) բարում լսում է ընկերների դժգոհությունը իրենց տնային կենդանիներից։ Նրանք բողոքել են, որ ընտանի կենդանիները անընդհատ խնամք են պահանջում, նրանց հարկավոր է հսկել, նրանք փչացնում են կահույքը, կեղտոտում, հիվանդանում։ Դալը կատակով առաջարկել է որպես ընտանի կենդանի քար պահել[1], քանի որ նա չի հիվանդանա, կերակրելու, ման տալու, բժշկի տանելու կարիք չի լինի։ Այս միտքը համընդհանուր ծիծաղ է առաջացրել[2], բայց հետո մտածելով այդ գաղափարի շուրջ, Դալը որոշել է զարգացնել միտքը և ստեղծել է բիզնես պլան։
Առաջին քայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում նա երկու շաբաթում գրել է «Ընտանի քարի» օգտագործման ձեռնարկը, որտեղ կես կատակ, կես լուրջ նկարագրել է քարը պահելու, խնամելու և օգտագործելու պայմանները։ Դալը երկու ներդրող է գտել և նրանցից որոշ գումար վերցրել։
Ծախսերը նվազագույն էին։ Գլաքարերը նա գնում էր Մեքսիկայի Ռոսարիտո ծովափից (անգլ.՝ Rosarito Beach[3]։ Որոշ փորձերից հետո քարերը սկսեցին վաճառել ինչպես ընտանի կենդանիներին՝ ստվարաթղթե տուփերով, որոնց վրա «շնչելու» համար օդանցքներ էին արված[1][3]։ Քարերը դրված էին փշատերև փայտի տաշեղների մեջ։ Կից 32 էջանոց ձեռնարկն էր։
Ձեռնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]32 էջանոց ձեռնարկը, որ կոչվում էր «Ձեր ընտանի քարի խնամքն ու վարժեցումը» (անգլ.՝ The Care and Training of Your Pet Rock), մանրամասն նկարագրում է քարը պահելու, խնամելու և օգտագործելու պայմանները[4]։ Նկարագրված էր, թե ինչպես վարժեցնել քարը, օրինակ՝ գրված էր, որ նա կատարում է «պառկել» կամ «նստել» հրամանները, բայց «գլորվել» հրամանը կատարում է տիրոջ օգնությամբ[5]։ Հետագայում պարզվել է, որ սա հիասքանչ մարքետինգային քայլ էր, և շատերը գնում էին գնահատելով հումորը։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարերը վաճառվում էին 3,95 ԱՄՆ դոլարով։ 1975 թվականին, վեց ամսվա ընթացքում, մինչև Ծննդյան տոները վաճառվել է 1,5 մլն քար[3]։ Գերի Դալը դարձել է միլիոնատեր[6][7][8]։ Թեև Դալը ձևակերպել էր գյուտի հեղինակային իրավունքը և հաջորդ չորս տարիների ընթացքում շարունակվում էր վաճառքը, բայց նա չի կարողացել պայքարել կեղծարարների դեմ, ովքեր ամենատարբեր տեսակի քարեր էին վաճառում։ Այս պատճառով Դալի գործը փակվել է[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից Փեթ ռոքը նորից հայտնվել է վաճառքում, նրա արտադրության և վաճառքի իրավունքը գնել է Ռոզբադ Ինթեթեյնմընթ (անգլ.՝ Rosebud Entertainment) ընկերությունը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bathroom Reader's Institute, ed. (1999). «The Latest Thing». Uncle John's Legendary Lost Bathroom Reader. Portable Press. էջ 373. ISBN 1-879682-74-5.
- ↑ Pet Rock Page from VirtualPet.com
- ↑ 3,0 3,1 3,2 Woo, Elaine (2015 թ․ ապրիլի 1). «Gary Ross Dahl, originator of '70s Pet Rock sensation, dies at 78». Los Angeles Times.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Домашние питомцы для ленивых, или История успеха Pet Rock Արխիվացված 2016-04-07 Wayback Machine (ռուս.)
- ↑ Бизнес на лени, или История успеха Pet Rock (ռուս.)
- ↑ «Pet rock millionaire offers a new method to getting stoned». The Miami News. Associated Press. 1977 թ․ փետրվարի 7. էջեր 2A. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Between Pet Rock and a hard place». The Milwaukee Journal. 1988 թ․ նոյեմբերի 15. էջեր 2A. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Olson, James Stuart (1999). Historical Dictionary of the 1970s. Greenwood Publishing Group. էջ 284.
- ↑ Гэри Росс Даль стал миллионером, продавая обычные камни (ռուս.)
- ↑ U.S. trademark registration 76656255