Փարոս (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարոս (այլ կիրառումներ)
Փարոս
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1951
Երկիր Լիբանան
Լուծարվել է1952

«Փարոս», երգիծական կիսամսյա պատկերազարդ հանդես, ապա՝ տասնօրյա, շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1951-1952 թվականներին։ Արտոնատեր՝ Բաբգեն Տեր-Գեորգյան։ Պատասխանատու խմբագիր՝ Պետրոս Քիրեճյան։ Ֆելիետոնների ու պամֆլետների, զավեշտական պատմվածքների, բանաստեղծությունների և առակների միջոցով ծաղրել է լիբանանահայ գաղութի հոռի բարքերը։ Տպագրել է նյութեր՝ նվիրված հայապահպանությանը սփյուռքում, ձաղկել հայոց լեզվի անաղարտությունը խաթարողներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում տիրող քաղաքական իրավիճակը, գերտերությունների գործելակերպը տարածաշրջանում։

Հայերեն ամենօրյա հաղորդումներ են ձայնասվավում Լիբանանի պետական ռադիոյով (որոշ ժամանակ ընդհատվել են քաղաքացիական պատերազմի տարիներին)։ 1982 թվականից՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով պետական հսկողության թուլացման պայմաններում Բեյրութում գործել են մի շարք հայկական ռադիոկայաններ, որոնցից հիշատակության են արժանի «Ռադիոփարադայզը» (սեփականատեր՝ Հակոբ Եսայան), «Լիբանահայ ազգի ձայնը», «Ռադիո մելոդին» (տեր և տնօրեն՝ Հրաչ Վարդանյան), ՀՀԴ հովանավորությունը վայելող «Վանաձայնը», ՌԱԿ «Ռադիո Սևանը», ՍԴՀԿ «Ռադիո Նայիրին» և «Հայության ձայնը», ՀԺՇ-ի «Ռադիո հայը»։ Քաղաքացիական պատերազմի տարիներին հայերեն քաղաքական հաղորդումներ են տրվել նաև Լիբանանի Փաղանգավոր կուսակցության «Սաութ Լուբնան» («Լիբանանի ձայն»), Աշխատավորների լիգայի «Սաութ ալսաուրա ալ-արաբիյյա» («Արաբական հեղափոխության ձայն») և Լիբանանի կոմունիստական կուսակցության «Սաութ ալ-շաաբ» («Ժողովրդի ձայն») ռադիոկայաններից։ 1998 թվականին «Վանա ձայնը» ստացել է հայերենով ռադիոհաղորդումներ ու քաղաքական լուրեր սփռելու պետական արտոնագիր։ 1992 թվականից եթեր է արձակվում Լիբանանի առաջին և ցայսօր միակ հայկական պատկերասփյուռը՝ «Արմինիըն Թելեվիժըն Նեթուորքը» (տեր և տնօրեն՝ Հակոբ Եսայան)։ 1999 թվականից հայերենով ամենօրյա լուրեր է հաղորդում Լիբանանի վարչապեա Ռաֆիկ ալ Հարիրի սեփականությունը հանդիսացող «ալ-Մուստաք բալ» («Ապագա») հեռուստակայանը։ 1996 թվականին կարճ ժամանակով հայերեն լուրեր և հաղորդումներ է հեռարձակել նաև արաբական «Այ. Սի. էն.» հեռուստատեսային ընկերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։