Փարոս (թերթ, Ախալքալաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարոս
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և վրացերեն
Հիմնադրվել է1931
Երկիր Ախալքալաքի շրջան
Լուծարվել է1999

«Փարոս», երկօրյա թերթ, 1990-ական թվականներից՝ անկանոն պարբերականությամբ, Վրաստանի Ախալքալաքի շրջանի վարչության պաշտոնաթերթ (մինչև 1991 թվականը՝ Վրաստանի կոմունիստական կուսակցության Ախալքալաքի շրջանային կոմիտեի և ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների պաշտոնաթերթ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1931–1999 թվականներին Ախալքալաքում՝ հայերեն, 1 էջը՝ վրացերեն։ 1931–1936 թվականներին թերթը կոչվել է «Սոցիալիստական անասնաբուծություն», 1936–1949 թվականներին՝ «Բոլշևիկյան կոլխոզ», 1950–1955 թվականներին՝ «Օքթոմբերիս դրոշա», 1956–1961 թվականներին՝ «Հոկտեմբերի դրոշով», 1961–1964-ին՝ «Կարմիր դրոշ»։

Լուսաբանել է շրջանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը, անդրադարձել է Հայաստանում, Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, հայ-վրացական պատմական առնչություններին, տպագրել է շրջանի երիտասարդ ստեղծագործողների գործեր, նմուշներ՝ Ջավախքի բանահյուսությունից և այլն։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Լուսինյան
  • Մ. Ազնավուրյան
  • Հ. Չոբանյան
  • Գ. Երմիշյան
  • Հակոբ Բլրցյան
  • Վարդան Վարդանյան
  • Ռ. Թոփալյան
  • Մաթևոս Խոցանյան
  • Մերուժան Շիպակցյան
  • Հարություն Հայրապետյան
  • Գրիգոր Վարդիկյան
  • Նիկոլայ Ալելիաշվիլի (վրացերեն էջի խմբագիր)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։