Փանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փանիս
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Փանիս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), միջնադարյան հայ ճարտարապետ։

Ըստ շինարարական արձանագրության 1708 թ.-ին կառուցել է Անգեղակոթի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Այն թաղածածկ դահլիճի հորինվածք ունի՝ մեկ զույգ որմնասյուներով և նրանց միջև ձգվող թաղակիր կամարով։ Մուտքերը երկուսն են՝ հարավից (հետագայում փակվել է) և արևմուտքից (վերջինիս երկու կողմում ագուցված է շինարարական արձանագրության քարը և 1549 թ.-ի քանդակազարդ խաչքարը)։ Եկեղեցին շինված է կիսամշակ բազալտից, իսկ որմնասյունները, թաղակիր կամարը, պատերի եզրերը իրականացված են սրբատաշ քարով[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Ե., 1960։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հ. 12։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։