Փայտազանգված
ՓԱՅՏԱՄԱԾ շինարարական և նորոգման աշխատանքների ժամանակ աշխատողների և շինանյութերի համար նախատեսված ժամանակավոր օժանդակ հարմարանք։ Ժամանակակից շինարարության մեջ հավաքովի կոնստրուկցիաների, աշխատանքների և մեքենայացման ինդուստրիալ մեթոդների ներդրումը հնարավորություն տվեցին հիմնական Փայտամածները (կազմված էին գերաններից) փոխարինելու առավել թեթև հավաքովի–քանդովի (գույքային) Փայտամածներով, որոնց մոնտաժման և ապամոնտաժման համար պահանջվում է նվազագույն ժամանակ։ Փայտամածները լինում են կանգնակավոր, սանդուղքավոր, կախովի, փոխադրովի, ինքնաբարձիչ են։ Պատրաստվում են մետաղից և փայտից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 301)։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |