Փամբակ (գետ, Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Փամբակ
Բնութագիր
Երկարություն10 կմ
Ավազանի մակերես26 կմ²
Ջրի ծախս0,19 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍևանի լեռներ
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Փամբակ, Գուշճի տերեսի, Կուչ, Ղուշչի դարասի, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից՝ 2880 մ բարձրությունից, հոսում հարավ-արևմտյան ուղղությամբ և Վարղենիս քաղաքից մոտ 28 կմ հյուսիս-արևմուտք, Փամբակ գյուղից հարավ, թափվում Սևանա լիճը[1]։ Երկարությունը 10 կմ է[2], ջրհավաք ավազանը՝ 26  (21[1]) կմ², ավազանի միջին բարձրությունը 2540 մ։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է։ Տարեկան միջին ծախսը 0,19 մ³ է (Փամբակ գյուղ), հոսքը՝ 6 միլիոն մ³։ Սելավային գետ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Սակավաջուր, բայց արագահոս գետ է։ Աչքի է ընկնում մեծ անկումով։ Ամռանը ցամաքում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 225 — 916 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։