Փակ տեխնոլոգիա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փակ տեխնոլոգիա, անթափոն տեխնոլոգիա, տեխնոլոգիաների ամբողջություն, որն ապահովում է արտադրամասերի թափոնների վերացումը կամ առավելագույն կրճատումը։
Փակ տեխնոլոգիայում ամբողջ հումքը վերածվում է արտադրանքի՝ առանց թափոնի կամ արտանետման, որով ապահովվում է շրջակա միջավայրի մաքրությունը։ Փակ տեխնոլոգիայի զարգացման հիմնական ուղղությունը հումքի և թափոնի հոսքի փակ համակարգով արտադրամասերի համալիրի ստեղծումն է, թափոնների վերամշակման կատարելագործված մեթոդների կիրառումը, հոսքային ջրերի մաքրման արդյունավետ միջոցների, առավել ժամանակակից տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը։