«Փախուստ պալատից» (ռուս.՝ «Побег из дворца»), 1975 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Նիկոլայ Մալեցկին և Վլադիմիր Պոպկովը Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1977 թվականի հունվարին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին։ Խարկովի Պիոներների տան սաները, որոնք վերջերս են դարձել պիոներներ, երազում են արտասահմանյան ճանապարհորդությունների մասին դեպի տարբեր էկզոտիկ երկրներ։ Սակայն նրանք իրենց ծրագիրն իրականացնելու շանս չունեն Ստալինիտոտալիտար ռեժիմի պատճառով, և այնուամենայնիվ, ընկերները որոշում են փախչել իրենց հարազատ վայրերից։