Ցրտահարվածները (ֆիլմ)
Ցրտահարվածները անգլ.՝ Frozen | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ, թրիլեր և դրամա |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Adam Green?[1] |
Սցենարի հեղինակ | Adam Green? |
Դերակատարներ | Շոն Էշմոր[2][3][4], Քևին Զեգերս[2][3][4], Էմմա Բել[2][3][4] և Kane Hodder?[3][4] |
Օպերատոր | Will Barratt? |
Մոնտաժ | Էդ Մարքս |
Նկարահանման վայր | Յուտա |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 5 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Ցրտհարվածները» (անգլ.՝ Frozen), 2010 թվականին նկարահանված սարսափ ֆիլմ։ Ռեժիսորը Ադամ Գրինին է։ Գլխավոր դերերում են՝ Էմմա Բելը, Կեվին Զեգերսը և Շոն Էշմորը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի խումբ երիտասարդներ որոշում են իրենց արձակուրդը անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում։ Աղջիկը, ում անունը Պարկեր է, սովորում է սնոուբորդ քշել, ինչում նրան օգնում են սիրելի Դենը և ընկեր Ջոն։ Ընկերները չեն ցանկանում վճարել 3 ճոպանուղու համար տոմսերը և Դենը խնդրում է Պարկերին կաշառել աշխատակցին, որ նա թողնի նրանց բարձրանալ ճոպանուղի։ Պարկերին հաջողվում է համոզել աշխատակցին։ Դեպի վեր բարձրանալու ճանապարհին ճոպանուղին մի պահ կանգ է առնում, սակայն կրկին շարունակում է ընթացքը։
Մեկնելուց առաջ երիտասարդները որոշում են վերջին անգամ նստել ճոպանուղի։ Արդեն մթնում է և հանգստավայրը փակվում է, որովհետև մոտենում է ցիկլոնը։ Ընկները կրկին համոզում են աշխատակցին նրանց թողնել ճոպանուղի։ Եվ երբ ընկերները բարձրանում են վեր աշխատակցին կանչում են տնօրենի մոտ և նրան փոխարինում է գործընկերը։ Աշխատակիցը գործընկերոջը ասում է, որ ճոպանուղու վրա միայն 3 հոգի են և նրանց վերադարձի դեպքում կարող է ճոպանուղին անջատել։ Երիտասարդների փոխարեն գալիս են մեկ այլ երեք հոգանոց խումբ։ Աշխատակիցը որոշում է, որ դրանք հենց այն մարդիկ են և անջատեց ճոպանուղին։
Երիտասարդները մնում են մենակ գետնից բավականին բարձր ճոպանուղու նստարանի վրա։ Նրանց սկսում են մրսել։ Անցնում է մի քանի ժամ և նրանք որոշում են, որ նրանց մասին ուղղակի մոռացել են։ Հանգստավայրը աշխատում է միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի, իսկ այդ օրը երկուշաբթի էր, ուստի ընկերները պետք է սպասեին մինչ հաջորդ ուրբաթ օրվան։ Դենը, որն ամենակոփվածն էր նրանցից, հասկանում է, որ այլընտրանք չունեն, բացի թռնելուց ներքև և օգնություն խնդրելուց։ Նա ցատկում է ներքև և անհաջող վայրէջք է կատարում, ջարդելով իր երկու ոտքերը։ Եվ մինչ նա կորոշեր հաջորդ իր քայլը, արյան հոտի վրա հավաքվում են գայլերը և Դենը մահանում է։
Հաջորդ առավոտ Պարկերն ու Ջոն արթնանում են և տեսնում, որ նրանց մաշկը ցրտահարվել է։ Մի քանի րոպե անց Ջոն որոշում է ճոպանուղու պարանի միջոցով անցնել մյուս նստարանին, որտեղ կան աստիճաններ և նա կարող է իջնել։ Սակայն մի քանի գայլ արդեն սպասում էին նրան։ Նա վերցնում է սնոուբորդը և արագ հեռանում, սակայն գայլերը հասնում են նրա ետևից։
Պարկերը մնում է մենակ և գրեթե ամբողջությամբ ցրտահարվում է։ Նա հասկանում է, որ պետք է ինքնուրույն իջնել։ Իր նստարանը ընկնում է ցած և աղջիկը գլորվում է գետնին, իսկ նստարան էլ ընկնում է նրա ոտքին։ Բարեբախտաբար ոտքը լրջորեն չէր վնասվել և աղջիկը սողեսող առաջ է շարժվում։ Նա դժվարությամբ հասնում է գլխավոր փողոց, որտեղ նրան օգնում է մի վարորդ։ Սակայն աղջկա ուժերը սպառված են լինում և հիվանդանոց գնալու ճանապարհին նա մահանում է։
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում՝ փետրվարի 5, 2010 թվական։ Ռուսաստանում՝ մարտի 11, 2010 թվական։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմմա Բելլ - Պարկեր Օՙ Նիլ
- Կեվին Զեգերս - Դեն Ուոկեր
- Շոն Էշմոր - Ջո Լինչ
- Ռայլի Վանդերբիլտ - Շեննոն
- Էդ Ակերման - Ջեյսոն
- Ադամ Ջոնսոն - Րիկֆին
- Կրիս Յորկ - Ռայան
- Պեդեր Մելխյուս - Վարորդ
- Կեյն Հոդդեր - Կոդի
- Ջոն Օմոխունդրո - Ջեյմս
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստեղծվել է 2009 թվականին Սնոբեյսինում։
Հանգստավայրից անմիջական հարևանությամբ գտնվում են Ժայռոտ լեռները, որոնց ետևում գտնվում է մեծ «Yellowstone National Park»-ը, որտեղ իրոք կան բազմատեսակ գայլեր։ Ունենալով ուժեղ թաթեր և ամուր թոքեր Մակենզիի հովտային գայլը ընդունակ է հեշտորեն հաղփահարել ժայռերը իր որսը գտնելու համար։ 2006 թվականին Ժայռոտ լեռներում Մակենզիի հովտային գայլերի թվակաքանակը հասել է 1300 տեսակի[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 - Սատուրն մրցանակի նոմենացիա «Լավագույն սարսափ ֆիլմ» անվանակարգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt1323045/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/frozen
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://filmow.com/panico-na-neve-t12505/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt1323045/fullcredits
- ↑ «Wolf kills on the rise as livestock deaths continue». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Замёрзшие»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում (անգլ.)
- «Замёрзшие»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում (рейтинг 60 % по результатам 88 отзывов)
- ««Замёрзшие»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: (рейтинг 43 % по результатам 16 отзывов)
- «Замёрзшие»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Wolf kills on the rise as livestock deaths continue (անգլ.) Արխիվացված 2012-02-08 Wayback Machine
- Рецензия на фильм "Замерзшие" на сайте cult-cinema
|
- Յուտայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Սարսափ ֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր գայլերի մասին
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում