Ցրդուտի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցրդուտի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
ԼեռնաշղթաԳեղամա լեռնաշղթա
Բարձրություն (ԲԾՄ)2114 մետր
Երկարություն10 կմ

Ցրդուտի լեռնաշղթա, Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան ճյուղավորությունը՝ Հայաստանի Արարատի մարզում։ Երկարությունը 10 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2114 մ (Ցրդուտ լեռնագագաթ)։

Կազմված է կավճի նստվածքահրաբխածին, պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներից։ Կատարային մասը ժայռոտ է, լանջերը՝ զառիթափ՝ կտրտված բազմաթիվ հովիտներով, տեղ-տեղ կան սողանքներ ու քարաթափվածքևեր։ Ջրբաժան է Վեդի գետի Ցրդուտ և Ապիտակջուր վտակների միջև։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։