Ցույցեր Եթովպիայում (2016)
Ցույցեր Եթովպիայում | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչ օրս | ||
Վայր | Ադիս Աբեբա[1], Բահիր Դար, Օրոմիայի շրջան | ||
Պատճառ |
| ||
Մեթոդ | ցույցեր, երթեր | ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
Կորուստներ | |||
Ցույցեր Եթովպիայում 2016 (անգլ.՝ 2016 Ethiopian protests), մասսայական ցույցեր Եթովպիայում, որը սկսվել է 2016 թվականի օգոստոսի 5-ից։ Ցույցերը երկրում սկսվեցին ընդդիմադիր ուժերի կոչից հետո։ Ցուցարարները պահանջում են սոցիալական և քաղաքական բարեփոխումների անցկացում, ներառյալ նաև մարդու իրավունքերի ոտնահարման դեպքերի վերացում։ Ի պատասխան այս ամենի, երկրի կառավարությունը անջատեց ինտերնետի հասանելիությունը երկրում, և ոստիկանական զորքերը հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա[5][6][6]։
Reuters գործակալության փոխանցմամբ օգոստոսի 8-ի դրությամբ սպանվել էր շուրջ 90 մարդ։ Սա ամբողջ Սահարայի տարածքում ամենաարյունալի բախումներն էին վերջին 75 տարիների ընթացքում։
Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթովպիան ղեկավարում է Եթովպիայի ժողովրդական հեղափոխական դեմոկրատական ճակատը, այն ժամանակվանից, երբ նրանց ուժերը 1991 թվականին գրավեցին մայրաքաղաք Ադիս Աբեբան` վերջ դնելով քաղաքացիական պատերազմին։ Տիգրայան ժողովուրդը, որը Եթովպիայի բնակչության մեջ փոքրամասնություն է կազմում, սակայն գերակշռում է իշխանական մարմիններում, ունի բավականին մարգինալ մոտեցում բոլոր հարցերում[6][7]։ Երկիրը սկսել է տնտեսապես զարգանալ 2000-ական թվականների սկզբին։ Այն աշխարհի արագ զարգացող երկրներից մեկն է և բնակչությամբ երկրորդը Աֆրիկայում[8]։ Ժողովրդի և սույն կառավարության միջև բախումներ էին տեղի ունեցել 2005 թվականին, երբ հարյուրավոր քաղաքացիներ սպանվեցին ոստիկանական ուժերի կողմից։ Բախումներ էին տեղի ունեցել նաև 2015 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, որի ընթացքում զոհվեց մոտ 100 մարդ։ Վերջին ցույցերին հաջորդեցին մասսայական ձերբակալությունները։
Ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրոմիայի նահանգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն դիվանագիտական, հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր աղբյուրների տվյալների Օրոմիայի նահանգում սպանվել է ամենաքիչը 48 մարդ` միայն օգոստոսի 5-ին և 6-ին[9]։
Ադիս Աբեբա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 6-ին հարյուրավոր ցուցարարներ երթով գնացին դեպի Մեսկել հրապարակ` վանկարկելով «մենք ուզում ենք մեր ազատությունը» և «ազատություն մեր քաղբանտարկյալներին»[9]։ Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվեցին Ադիս Աբեբայի ոստիկանության կողմից[10]։
Ամհարա նահանգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամհարա նահանգում սպանվել է 30 մարդ, որից 27-ը սպանվել է նահանգակենտրոն Բահիր Դար քաղաքում[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Internet shutdown ends as protests continue in Ethiopia»։ BBC Monitoring։ 8 August 2016։ Վերցված է 8 August 2016
- ↑ Maasho Aaron (8 August 2016)։ «Weekend Protests Across Ethiopia Leave More Than 12 Dead»։ VOA։ Վերցված է 8 August 2016
- ↑ Maasho Aaron (8 August 2016)։ «At least 90 protesters killed in Ethiopia – residents, opposition»։ Reuters։ Վերցված է 8 August 2016
- ↑ Iaccino Ludovica (8 August 2016)։ «Amhara and Oromia unrests: Why are Ethiopia's largest ethnic groups protesting?»։ International Business Times։ Վերցված է 8 August 2016
- ↑ OONI, Ethiopia: Internet Shutdown Amidst Recent Protests?, Moses Karanja (CIPIT), Maria Xynou, Arturo Filastò 2016-08-10 00:00:00 +0000 UTC, https://ooni.torproject.org/post/ethiopia-internet-shutdown-amidst-recent-protests/
- ↑ 6,0 6,1 6,2 Warner, Gregory, "PARALLELS: Ethiopia Grapples With The Aftermath Of A Deadly Weekend, " August 10, 2016·National Public Radio (NPR), Washington, D.C., USA, retrieved August 13, 2016
- ↑ Ethiopia: Dozens killed in anti-government protests, Al Jazeera English, 8 Aug. 2016, https://www.youtube.com/watch?v=Ui8fcjltmlI
- ↑ «Private Sector Boosts Ethiopia's Growth»։ IFC։ Վերցված է դեկտեմբերի 27, 2012
- ↑ 9,0 9,1 9,2 «Dozens killed in new wave of Ethiopia protests»։ AFP։ օգոստոսի 8, 2016
- ↑ Deaths and Detentions As Protests Flare in Ethiopia, AllAfrica, Addis Standard, 8 August 2016, http://allafrica.com/view/group/main/main/id/00045142.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ethiopia pages - U.S. Dept. of State (which includes current State Dept. press releases and reports on Ethiopia)