Ցոլք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցոլք
Tzolk (1928).png
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էապրիլ 1928
ՀիմնադիրՎահրամ Կաքավյան
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվեցսեպտեմբեր 1928

«Ցոլք», գրական–գեղարվեստական և գիտական ամսագիր։

Լույս է տեսել 1928 թվականին, Փարիզում (ընդամենը 6 համար)։ Խմբագրական կոլեգիա՝ Ե․ Չուբար, Զ․ Եսայան և ուրիշներ։ Սփյուռքի նոր սերնդին ծանոթացրել է Սովետական Հայաստանի գրական կյանքին, ռուս սովետական և եվրոպական գրողների ստեղծագործություններին, պրոլետարական գրականությունը համարել ժամանակի գրական կյանքի ամենակարևոր երևույթը։ Տպագրել է Ն․ Սարաֆյանի, Զ․ Որբունու, Մ․ Դորկու, Ի․ Բաբելի, Ա․ Բարբյուսի և ուրիշների ստեղծագործությունները։ Զգալի տեղ է հատկացրել հայ սովետական գրականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 166 CC BY-SA icon 80x15.png