Jump to content

Ցյուրիխի Շտադելհոֆեն երկաթուղային կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցյուրիխի Շտադելհոֆեն երկաթուղային կայարան
Տեսակերկաթուղային կայարան, station located on surface?, Երկաթուղային կայարան և break-of-gauge station?
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունՑյուրիխ
ՎայրStadelhofen?
ՓողոցStadelhoferstrasse? (8)
ԲԾՄ411 մետր
Մասն էlist of cultural properties in Zürich/district 1 (Altstadt East)?
ՍեփականատերSBB CFF FFS?
ՍպասարկողSBB CFF FFS?
Բացված1894
ՃարտարապետՍանտիագո Կալատրավա
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[2]
Քարտեզ
Քարտեզ

Ցյուրիխի Շտադելհոֆեն երկաթուղային կայարան (գերմ.՝ Zürich Stadelhofen), կարևոր երկաթուղային կայան Ցյուրիխ քաղաքում, Շվեյցարիայի ֆեդերալ երկաթուղիների՝ Ցյուրիխ-Ռապպերսվիլ, Ցյուրիխ-Վինտերտուր, Ցյուրիխ-Ուստեր, երկաթգծերի հանգուցման կետում։ Երկաթուղային կայանը համարվում է նաև Forchbahn քաղաքամերձ երկաթուղու վերջնակետ։

Շտադելհոֆենը գտնվում է Ցյուրիխի Օպերայի շենքի և Բելլվիյու հրապարակի մոտ՝ Ցյուրիխ քաղաքի հարավարևելյան մասում, մոտ է Ցյուրիխ լճի հյուսիսարևելյան ափին։

1990 թվականի փոփոխությունները երկաթուղու ուղեգծում

Շտադելհոֆեն կայարանը բացվել է 1894 թվականին։ Որոշ ժամանակ այն եղել է որպես Ցյուրիխ լճի աջ ափի երկաթուղին՝ Ցյուրիխ Հաուփթբահնհոֆից մինչև Ռապպերսվիլ կայարան։ Մինչև 1990 թվականը կայարանը համարվում էր միջանկյալ կանգառ։

Երկաթագծով Հաուփթբահնհոֆի և Շտադելհոֆենի հեռավորությունը 5 կիլոմետր էր, սակայն դրանց միջև եղած հեռավորությունն ուղիղ գծով ընդամենը 1,5 կիլոմետր է[3]։

1990 թվականին տեղի ունեցան մի քանի աշխարհագրական փոփոխություններ։ Շտադելհոֆենի հյուսիսային մասում Լետտեն թունելը փակվեց և փոխարինվեց երկկողմանի Հիրսչենգրաբեն թունելով։ Միևնույն ժամանակ Շտադելհոֆենի հարավային մասում ձևավորվեց մի հանգույց, որը հնարավորություն տվեց գնացնքներին դուրս գալ Ցյուրիխից։

Այսպիսով, Շտադելհոֆենը դարձավ Ցյուրիխ Էս-Բահն հաստատության արևմուտք-արևելք հիմանական մասը, և մասամբ վերածվեց ներկայիս հատակագծով կայարանին, ուժեղացված կայարանի ենթակառուցվածքով[3]։

Կառուցվածք և հարմարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի Շտադելհոֆեն երկաթուղային կայարանը գտնվում է Ցյուրիխ քաղաքի կենտրոնից հարավ-արևելք՝ Շտադելհոֆեն քաղաքի հրապարակի հարևանությամբ։ Կայարանը գտնվում է մի թեքության վրա, մասնավորապես հյուսիսից հարավ, հիմնական կայարանի կառույցից և հրապարակից արևմուտք դեպի արևելք բարձրացող բլրակողմում։ Երկաթագծի մերձակայքում գտնվում են երկու թունել՝ Հիրսչենգրաբենի թունելը և Ցյուրիխ Հաուփտբահնհոֆի հյուսիսային մասը։

Շտադելհոֆեն երկաթուղային կայարանը կարող է հասանելի լինել երկու կողմերից։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտադելհոֆեն երկաթուղային կայարանը սկսվել է կառուցվել 1894 թվականից։ Կայարանը կառուցվել է նեոկլասիկալ ոճով՝ արտացոլելով իրեն շրջապատող կառույցները։ 1990 թվականին երկաթուղային կայարանը վերակառուցվել է իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավան։ Վերակառուցման հիմնական մարտահրավերներ երրորդ ուղագծին ավեացնել մի կայարան, որը խցանված է մի կողմից սարալանջով, մյուս կողմից՝ քաղաքային հրապարակով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  3. 3,0 3,1 Eisenbahnatlas Schweiz. Verlag Schweers + Wall GmbH. 2012. էջեր 64–65. ISBN 978-3-89494-130-7.
  4. «Stadelhofen Station by Santiago Calatreva». galinsky.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի Շտադելհոֆեն երկաթուղային կայարան» հոդվածին։