Ցլիկաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rhinogobiops nicholsii; Blackeye goby.jpg

Ցլիկաձկներ (լատ.՝ Gobiidae), պերկեասկերպների կարգի ձկների ընտանիք։ Հայտնի է շուրջ 200 ցեղի 600 տեսակ։ ՀՀ-ում տարածված է 2 տեսակ՝ ավազային ցլիկաձուկը և կովկասյան ցլիկաձուկը։ Մանր և միջին մեծության ձկներ են, երկարությունը՝ 0,7-50 սմ Փորային լողակները սերտաճած են և առաջացնում են ծծիչ, որը գտնվում է կրծքային լողակների հիմքի տակ կամ դրանից առաջ։ Մեջքային լողակները երկուսն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png