Ցախավել (շաբաթաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցախավել (այլ կիրառումներ)

Ցախավել, երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1915-1921 թվականներին, Բոստոնում (1915), Նյու Յորքում։ Տնօրեն-խմբագիր՝ Ս․ Կյուլո (Ս․ Կյուլոյան)։ «Պատերազմական լուրեր», «Անթել հեռագիրներ» և այլ ենթավերնագրերով ներկայացրել է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը, մերկացրել պատերազմող կողմերի զավթողական նկրտումները, թուրք, բարբարոսությունները Արևմտյան Հայաստանում։ «Ցախավել», երգիծական պատկերազարդ երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1943-1958 թվականներին, Թեհրանում։ խմբագիր՝ Ե․ Բազեն (Միրզոյան)։ 1943-1944 թվականներին հրատարակվել է որպես ժողովածու (1-8 համար)։ Խարազանել է իրանահայ կյանքի արատավոր կողմերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png