Jump to content

Տրուդե Դյուբենդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրուդե Դյուբենդալ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ և հեղինակ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 8, 1966(1966-01-08)[1]
Ծննդավայր՝Օսլո, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 23, 2024(2024-08-23)[2] (58 տարեկան)
Հասակ՝173 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ

Տրուդե Դյուբենդալ (նորվ.՝ Trude Dybendahl, հունվարի 8, 1966(1966-01-08)[1], Օսլո, Նորվեգիա - օգոստոսի 23, 2024(2024-08-23)[2]), նորվեգացի դահուկորդուհի, օլիմպիական խաղերի բազմակի մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղերի հաղթող։

Դյուբենդալն իր նորամուտ աշխարհի գավաթում նշել է1986 թվականին, իսկ առաջին հաղթանակը տարել է 1990 թվականի հունվարին։ Նա ընդհանուր առմամբ ունի 7 հաղթանակ աշխարհի առաջնության փուլերում։ Դահուկորդի լավագույն նվաճումը աշխարհի գավաթի ընդհանուր եզրափակիչ մրցաշարում 3-րդ տեղն է՝ 1989/90 մրցաշրջանում։

1988 թվականին Կալգարիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում նա արծաթե մեդալ է նվաճել փոխանցումավազքում։

1992 թվականին Ալբերվիլի Օլիմպիական խաղերում նա կրկին նվաճել է արծաթե մեդալ փոխանցումավազքում։ Դրանից բացի նա մասնակցել է ևս երեք մրցավազքի՝ 5 կմ դասական՝ 21-րդ տեղ, 30 կմ չմշքային՝ 9-րդ տեղ, 15 կմ դասական՝ 8-րդ տեղ։

1994 թվականին Լիլեհամերում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում նա նվաճել է իր երրորդ օլիմպիական արծաթե մեդալը և կրկին փոխանցումավազքի փուլում դարձել 4-րդը՝ 30 կմ դասական մրցավազքում, 7-րդը՝ 5 կմ դասական մրցավազքում և 6-րդը՝ բիաթլոնի հետապնդման մեջ։

1998 թվականին Նագանոյի Օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 6-րդ տեղը 15 կմ դասական մրցավազքում, 8-րդ տեղը 5 կմ դասական մրցավազքում և 11-րդ տեղը բիաթլոնի հետապնդման մրցավազքում։ Դրանից բացի նա մասնակցել է 30 կմ չմշքային մրցավազքին, բայց վերջնագիծ չի հասել։

Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է աշխարհի հինգ առաջնության, որտեղ նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ։

Տրուդե Դյուբենդալը մահացել է 2024 թվականի օգոստոսի 23-ին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուդե Դյուբենդալ» հոդվածին։