Տրեդ-Յունիոնների Բրիտանական կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրեդ-Յունիոնների Բրիտանական կոնգրես (ՏՅԲԿ, անգլ.՝ British Trade Union Congress, BTUC), անգլիական արհմիութենական շարժումը ղեկավարող մարմին։ Ստեղծվել է 1868 թ., արհմիությունների Մանչեսարի համագումարում։ ՏՅԲԿ-ի գործունեության հիմքում ընկած է «դասակարգային համերաշխության» (Մեծ Բրիտանիայի իշխող դասակարգերի կողմից մանր զիջումների հիման վրա բուրժուազիայի և պրոլետարիատի միջև համերաշխություն ստեղծելու) ռեֆորմիստական գաղափարը։ ՏՅԲԿ գործադիր մարմինը Գլխավոր խորհուրդն է (1869-1921 թթ.՝ պառլամենտական կոմիտե), որը ընտրվում է ՏՅԲԿ ամենամյա կոնգրեսներում։ XX դարի 60-ական թվականներին ՏՅԲԿ Գլխավոր խորհրդում ավելացել Է ՏՅԲԿ ձախ թևի ներկայացուցիչների թիվը։ ՏՅԲԿ գաղափարապես և կազմակերպորեն կապված է լեյբորիստական կուսակցության հետ։ Կոնգրեսը 1945 թ. մտել է Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՏՖ) մեջ, սակայն 1949 թ. ամերիկյան արհմիությունների հետ միասին խզել է կապերը ԱՀՖ-ից և ստեղծել, այսպես կոչված, Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png