Տրանսպորտի պատմություն (քանդակային կոմպոզիցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանսպորտի պատմություն`
Օդապարիկ

«Տրանսպորտի պատմություն» (ռուս.՝ «История транспорта»), երեք մասից բաղկացած մոնումենտալ դեկորատիվ քանդակագործական ստեղծագործություն Տոլյատի քաղաքում։ Կոմպոզիցիան նախագծվել է 1975 թվականին, Տոլյատի քաղաքի Ավտոգործարանային շրջանի կառուցապատման գլխավոր հատակագծի ստեղծման ժամանակ։ Ստեղծագործությոնները տեղադրվել են 1977—1979 թվականներին Հեղափոխության փողոցում։

Տրանսպորտի պատմություն` Շոգեքարշ
Տրանսպորտի պատմություն` Շոգենավ

Կոմպոզիցիան իրենից ներկայացնում է 20-րդ դարի սկզբի տրանսպորտի միջոցների ոճավորված նմուշներ` անվավոր շոգենավ, շոգեքարշ, օդապարիկ։

«Օդապարիկը» հիշեցնում է ֆանտաստիկ թռչող ապարատ, որը իր մեջ միավորում է գունդ, առագաստ, գոնդոլ օդանավորդներով։ 10 մետր բարձրությամբ կոմպոզիցիան ձգվում է դեպի վեր, որը պահում է խարիսխը ձգված ճոպաններով։ Թեթև, ցանցկեն կառուցվածքը ամրացված է ծանր հիմքի վրա պրիզմայի տեսքով։

«Առաջին շոգենավը» բաղկացած է ջրային տրանսպորտի ճանաչված հանգույցներից` նավի իրանից, կայմից, առագաստափայտից, առագաստից, խարիսխից, դրոշից և այլն։ Շոգեմեքենայի առանձնահատկություններով շոգեքարշը (թիակաձև անիվներով հաղորդակ, ծխատար խողովակ) ունի նաև առագաստանավի տարրեր ու հանգույցներ։ Խորհրդանշական տախտակամածի վրա գտնվում է ռոմանտիկ զույգը` տղամարդը գլխարկով և կինը հովանոցով։ «Առաջին շոգենավը» էապես տարբերվում է իրականից, այն ունի բազմաթիվ դեկորատիվ և գեղարվեստական տարրեր և հանգույցներ։

Մասնագետների կարծիքով կոմպոզիցիաները հակավանդալային տեսանկյունից լավ նախածված են։ Պատրաստված են սև մետաղից (կռած, ձուլած, զոդած) տեղադրված են վիթխարի երկաթբետոնե պատվանդանի և կրաքարե սալիկների վրա։ Քանդակի չափերն են`

  • օդապարիկ` 10 × 6 × 6 մ
  • առաջին շոգեքարշ` 10 × 6 × 2,5 մ
  • շոգենավ` 10 × 6 × 3 մ

Հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Պետական մրցանակի դափնեկիր Անդրեյ Վասենցովը և ճարտարապետ Ե. Իոխելեսը։

Տոլյատիի քաղաքապետարանի աշխատակիցների անգործության պատճառով 2011 թվականին հողատարածքը, որի վրա գտնվում էին քանդակները, անցան մասնավոր անձանց։ Դատական գործի նյութերում ասվում է, որ Տոլյատիի քաղաքապետարանը չկարողացավ ապացուցել, որ «Տրանսպորտի պատմության» քանդակների շարքը համարվում է մշակութային ժառանգության օբեկտ և դրանք քանդման վտանգի տակ ընկան[1]։ Ի պատասխան Տոլյատիի քաղաքապետ Անատոլի Պուշկովը հայտարարեց.

Քանդակները մենք չենք նախապատրաստվում քանդել, չնայած կա դատարանի որոշում, որ այդ տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, սակայն դա դեռևս ոչինչ չի նշանակում։ Ամեն դեպքում մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որ մեր քաղաքին յուրահատուկ տեսք տվող քանդակները պահպանենք։ Հնարավոր է քանդակային կոմպոզիցիան տեղափոխվի մեկ այլ տարածք[2]։
Մոսկվայի ճարտարապետության թանգարանում ցուցահանդեսում շոգենավի հուշարձանի պատճենը

2014 թվականին շարունակվեցին քանդակների տեղափոխման վայրի վերաբերյալ քննարկումները, դրանց տեղադրման հնարավոր վայրերից էին համարվում 19-րդ թաղամասի ընտանեկան հանգստի զբոսայգին, գավառագիտական թանգարանի դիմացի տարածքը և Հաղթանակի զբոսայգին[3]։

2014 թվականի աշնանը Շուսևի անվան ճարտարապետության մոսկովյան թանգարանում Տոլյատիին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեց նաև «Տրանսպորտի պատմության» շարքի շոգենավի փոքրացված չափերով քանդակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Постоногов Ю. И. Памятники г. Тольятти. — Самара: Самарский государственный педагогический университет, 1999. — С. 71-72. — 92 с. — 100 экз. — ISBN 5-7699-1330-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Тольятти уничтожат «историю транспорта»». tltTimes.ru. 2011 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  2. В Тольятти не будут сносить исторические фигуры
  3. «Шар, паровоз и пароход на ул. Революционной в Тольятти оставят на месте». Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.