Jump to content

Տուրգենևի փողոց (Սովետսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուրգենևի փողոց (այլ կիրառումներ)
Տուրգենևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿալինինգրադի մարզ
ՏեղանքՍովետսկ
Երկարություն1554 ± 1 մետր

Տուրգենևի փողոց (ռուս.՝ Улица Тургенева), Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող փողոց։ Անվանվել է ռուս գրող Իվան Սերգեևիչ Տուրգենևի անունով։ Քաղաքի ամենաերկար և ամենագեղեցիկ փողոցներից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է 19-րդ դարում Sommer Straße անունով։ Ակտիվորեն սկսել է կառուցվել 20-րդ դարի սկզբին։ Պատերազմից հետո վերանվանվել է Տուրգենևի փողոց։ Պատերազմից առաջ փողոցում գերակշռում էին ցածրահարկ շինություններ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովրդական դպրոցի շենք
  • «Արջուկ» քանդակ մանկական այգում
  • Փայտե քանդակների տարածք քաղաքային լճի ափին՝ ՖԱԿ-ի մերձակայքում

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը սկսվում է Լենինի փողոցի խաչմերուկից և ավարտվում է Պավլիկ Մորոզով փողոցի խաչմերուկում։ Փողոցը ձգվում է արևմուտքից դեպի արևելք՝ հատելով Թիլժե գետը։

Հատվող փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսավոր նրբանցք (ռուս.՝ Светлый переулок)
  • Հունվարի 9 փողոց
  • Գերման Տիտովի փողոց
  • Մամին Սիբիրյակի փողոց
  • Գաստելլոյի փողոց
  • Սուվորովի փողոց
  • Պավլիկ Մորոզովի փողոց

Տրասպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցով անցնում է №4 ավտոբուսային երթուղին։

Հասարակական նշանակության օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետարանական քրիստոնյա բապտիստների աղոթքի տուն
  • Մանկական զբոսայգի (Ի. Վեխտերի զբոսայգի) սահադաշտով և ճոճանակներով
  • № 1 գիմնազիա (տարրական դպրոց)
  • «Ժեմչուժինա» վերականգնողական կենտրոն
  • Հիգիենայի և համաճարակաբանության կենտրոն
  • «Դրուժբա» սպորտ-հանգստյան համալիր («Լյումեն» կինոթատրոն, բժշկական կենտրոն)
  • № 11 «Ռոսինկա» մանկապարտեզ
  • №12 հրշեջ բաժանմունք
  • № 14 «Ալյոնուշկա» մանկապարտեզ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]