Տուեխարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուեխարի ամրոց
Castillo de Tuéjar
Տեսակդղյակ
Տեղագրություն39°46′35″ հս․ լ. 01°02′24″ ամ. ե.HGЯO
ՀասցեՎալենսիա
Վարչական միավորTuéjar?[1][2]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված13 դար
Բարձրությունծովի մակերևույթից 666 մ
Վերահսկվում էR-I-51-0011542
Բաց է հանրության համարբաց է
Քարտեզ
Քարտեզ

Տուեխարի ամրոց (իսպ.՝ Castillo de Tuéjar), ամրություն է, որ գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանում։ Կառուցված է մոտակա բնակավայրի հյուսիսային մասում գտնվող բլրի վրա և ունի տարածքի նկատմամբ գերիշխում։ 2006 թվականի հոկտեմբերի 25-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0011542 գրանցման համարի ներքո[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1236 թվականի ապրիլի 22-ին Տուեխարի բնակավայրի մոտ դեռ այդ ժամանակ կար ամրոցը[3]։ 20-րդ դարի սկզբներին ամրոցը արդեն համարվել է ավերված[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է ծովի մակերևույթից 666 մետր բարձրության վրա։ Քառանյուն փոքրիկ բլրակի վրա, որը երկու կողմը իրար զուգահեռ են և ունեն համապատասխանաբար 20մ և 30մ երկարություն։ Պատերը դեպի արևելյան կողմ սկսում են ցածրանալ։ Արեմտյան և հարավային կողմերում են գտնվում պարսպի ամենաբարձր հատվածները։ Հյուսիսային կողմում գտնվում է ամրոցի ավելի հին հատվածները և հենց այնտեղ է ամենալավ պահպանված հատվածները[3]։

Բլրի ստորոտում գտնվում են այլ կառույցների մնացորդներ, որը ենթադրել է տալիս որ ամրոցի պարսպաշարը ձգվել է նաև այդ ուղղությամբ։ Իրականացված աշխատանքների արդյունքում պահպանվել է ավելի խոշոր պարսպի պատերի հատվեծներ, որոնք կազմում էին ներքին հատվածի պաշտպանական գիծը։ Սարալանջին եղել են նաև աշտարակներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]