Տորկրետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինարարության աշխատակիցը տորկրետացնում է կառուցվածքի երկաթե կմախքը

Տորկրետում, տորկրետացում (լատին․՝  (tec) tor (ium)— սվաղ և (con) cret (us)—խտացված), բետոնային աշխատանքների մեթոդ, որի դեպքում բետոնապատվող մակերևույթը սեղմված օդի ճնշման ազդեցությամբ շերտ առ շերտ պատվում է բետոնախառնուրդով։ Տորկրետում կատարվում էտորկրետային տեղակայանքի օգնությամբ, որը բաղկացած է ցեմենտանետիչից և կոմպրեսորից։ Տորկրետումման համար պատրաստում են ցեմենտից և լցանյութերից (սովորաբար ավազից) բաղկացած չոր խառնուրդ։ Սեղմված օդով խառնուրդը փողրակով մատուցվում է ծայրափողակին, թրջվում այնտեղ մեկ այլ փողրակով մատուցվող ջրով և մեծ արագությամբ (130-170 մ/վրկ) արտանետվում տորկրետվող մակերևույթի վրա։ Տորկրետային ծածկույթը աչքի է ընկնում մեխանիկական բարձր ամրությամբ, խտությամբ, անջրանցիկությամբ և սառնակայունությամբ։ Տորկրետում կիրառում են բարակապատ երկաթբետոնե կոնստրուկցիաների (թաղանթների, ռեզերվուարների) կառուցման, երկաթբետոնե կոնստրուկցիաների վերանորոգման և ամրացման, կցվանքների ամրակցման, ծածկերի և անջրանցիկ երեսարկների պատրաստման համար։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորկրետում» հոդվածին։