Տորիչելլիի փորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվանջելիստա Տորիչելի

Տորիչելլիի փորձ, մթնոլորտային ճնշման նպատակով 17-րդ դարում իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Էվանջելիստա Տորիչելլիի կողմից իրականացած փորձ: Փորձի հիմքում պատմության մեջ առաջին անգամ ստեղծված պարզագույն սնդիկային ճնշաչափն էր:

Փորձը մեծ հայտնիություն է ձեռք բերել կողմնակի երևույթի՝ վակուումի առաջացման շնորհիվ: Վերջինս ստացել է «տորիչելյան դատարկություն» անվանումը:

Փորձի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորիչելիի փորձ

Տորիչելլին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից հալափակված էր, լցրել է սնդիկով և ձեռքով փակել: Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն: Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ, այսպես կոչված, տորիչելյան դատարկություն, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից[1]:

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտային ճնշումը տարայի սնդիկի վրա վերևից ներքև գործադրում է ճնշում, իսկ Պասկալի օրենքի համաձայն ապակե խողովակի սնդիկի վրա գործադրում է ճնշում՝ ներքևից վերև: Հեղուկն ունի զանգված և այդ պատճառով ծանրության ուժի կողմից ձգվում է դեպի ներքև: Երկու ուժերը հավասարակշռվում են այնպես, որ անոթում մնա այնքան հեղուկ,որպեսզի վերջինիս առաջացրած ճնշումը հավասարվի արտաքին մթնոլորտային ճնշմանը: Յուրաքանչյուր հեղուկի համար իր ρ խտությունից կախված սյան բարձրությունը կլինի`

,

որտեղ Pմթնոլորտային ճնշումն է, իսկ g -ն՝ ազատ անկման արագացումը: Այս բանաձևից հետևում է, որ ջրի սյան բարձրությունը հավասար է մոտ 10 մ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]