Տոնկինյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնկինյան կատու
Տեսակկատվի ցեղատեսակ

Տոնկինյան կատու (անգլ.՝ Tonkinese), թայվանի և ամերիկյան տիպի բուրմանական կատուների խառնասերունդ։ Արտաքնապես տոնկինյան կատուն նման է իր նախնիներին. ուրվագծերը ավելի կլոր են, քան Սիամական կատվինը, քաշը և լայնությունը պակաս են, քան բուրմանականինը։ Նրա քաշը 2,5 - 5,5 կիլոգրամ է։ Տոնկինյան կատվի բնավորության մեջ առկա են արևելյան ցեղատեսակների կենսունակությունը և հետաքրքրասիրությունը, բայց դա այնքան էլ վառ չէ արտահայտված։ Ունի շփվող և նուրբ բնավորություն։ Տոնկինյան կատվի աչքի գույնը անսովոր գեղեցիկ է, այն համեմատվում է ծովի ալիքների գույնի հետ։ Կատվացեղի հայրենիքը Կանադան է, թեև որոշ գիտնականներ այն համարում են ԱՄՆ-ն։ Ցեղատեսակն առաջացել է 1960-ական թվականներին[1]։

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում պաշտոնապես գրանցված առաջին տոնկինյան կատուն Յանգոնից բերված Вонг Мау-ն է, սակայն հիբրիդային տոնկինյան տիպի կենդանիների բուծման աշխատանքը սկսվել է միայն 1950 թվականին։ Սկզբում այդ աշխատանքը տարվել է Կանադայում, և Կատուների սիրահարների կանադական ասոցիացիան դարձել է առաջին կազմակերպությունը, որը ճանաչել է նոր ցեղատեսակը[1]։

Ցեղատեսակի ստանդարտները՝ ըստ WCF համակարգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը՝ միջին չափի է, որը մեկտեղում է սիամի շքեղությունը և բուրմայի կլորությունը։ Մարմինը միջին երկարության է՝ լավ զարգացած մկաններով։ Պոչը երկար է՝ ծայրը բավականին հաստ, երկարությունը հավասար է իրանին։ Ոտքերը բարակ են, բարեկազմ, երկար՝ նրբագեղ և օվալաձև թաթիկներով։

Գլուխը՝ կոկիկ սեպաձև է, կլորացված ուրվագիծով, որը բարձր տեղադրված է այտոսկրին, ունի միջին երկարություն, սեպաձև է՝ ճակատից անցում դեպի դունչ անցում կատարող և դուրս ցցված բարձիկաձև բեղերով։ Մռութը բավականին զանգվածային է, ընդգծված, կլորացված, կզակը ուժեղ է։

Գլխի ձևը երեսակողմից՝ հիշեցնում է հավասարակողմ եռանկյունի։

Ականջները՝ խոշոր են, թեթևակի առաջ թեքված, ծայրերը կլոր են և լայն։

Աչքերը՝ խոշոր են, վերևի կոպը նշաձև է, ներքևինը՝ մի փոքր կլորացված։ Աչքի գույնը փայլուն կանաչավուն-երկնագույն է կամ թեթև փիրուզագույն է, որը ցեղատեսակի նշանն է։

Բուրդը՝ կարճ է, նուրբ, պրիկ կպած մարմնին, առանց աղվամազի։

Ճանաչված երանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնկինյան կատուները կարող են ծնվել տարբեր գույներով։ Ճանաչվել են պոյնտերի գույնի բոլոր երեք տարբերակները՝ դասական կոլորպոյնտ, դարչնագույն (բուրմանական) և ջրաքիսի, իսկ գունային տատանումները՝ բավական շատ են։

Աջից ձախ՝ «շամպայնի» գույնի կատու, «բնական ջրաքիսի» գույնի կատու

Գունային տատանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունային տատանումները շատ են։ Հիմնական ֆելինոլոգիական համակարգերը (WCF, CFA) թույլատրում են հետևյալ երանգները.

  1. «Բնական ջրաքիսի»՝ տաք շոկոլադի գույն ունեցող մուգ շագանակագույն,
  2. «Շամպայնի»՝ բաց բեժ գույն, գունատ շագանակագույն նշաններով,
  3. «Պլատինական ջրաքիս»՝ մուգ մոխրագույն նշաններով գորշ գույն,
  4. «Կապույտ ջրաքիս»՝ կապտագույն, մոխրագույն և կապույտ գծանշաններով։

Բացի «ջրաքիսից»՝ թույլատրելի են սիամական (պոինտով) և բուրմանական (սոլիդ) տեսակների գույները[2]։

Տոնկինյան ցեղատեսակի կատուների բուրդը փայլուն է։ Բոլոր գույների մոտ մարմնի ներսը ավելի բաց գույնի է։ Պատկերը բացակայում է։ Կետերը (ականջները, մկանը, վերջույթները, պոչը) հավասարաչափ գունավոր են, ավելի մուգ, քան մարմինը և դրա հետ զգալիորեն հակադրվում են։ Երանգները աննշանորեն փոխանցելի են միմյանց։ Երիտասարդ կենդանիների դեպքում ընդունելի է «ուրվական» ձևը և մի փոքր ավելի բաց գույնը[3]։

Որոշ ֆելինոլոգիական համակարգերով (օրինակ՝ TICA) թույլատրվում է նաև կարմիր նշագծերով կրեմագույն և ծիրանագույն «մեղրով ջրաքիսի» գունազարդումը և բրդի վրա կրիայի պատկերի առկայությունը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնկինյան կատուների յուրահատուկ երանգներն ունեն ժառանգման հետերոզիգոտ բնույթ, այդ պատճառով էլ այս ցեղի երկու առանձնյակներին բազմացնելիս սերնդի կեսն է ունենում «ջրաքիսի» երանգ։ Ձագերի մոտ մեկ քառորդն ունի բուրմանական երանգ, մեկ այլ քառորդը՝ կոլորպոյնթական։ Միայն կատու-ջրաքիսը կարող է մասնակցել ցուցահանդեսների և ցեղային բուծման, իսկ մյուսները կարող են պարզապես տնային կենդանիներ լինել[4]։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնկինյան կատուները մարդամոտ և ակտիվ կենդանիներ են։ Կարող են շատ կապվել մարդու հետ։ Նա չի վախենում տրանսպորտից և կարող է առանց երկնչելու դուրս գալ մեքենայի դիմացը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Фогл, 2005, էջ 95
  2. «Сравнение стандартов тонкинской кошки в фелинологических системах WCF, CFA и TICA» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 Непомнящий, 2008, էջ 224
  4. «Тонкинская кошка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Непомнящий Н. Н.  Кошки: энциклопедия. — М.: Астрель, 2008. — 382 с. — (Я познаю мир). — ISBN 978-5-271-19963-9 — С. 224—225.
  • Фогл, Брюс.  Кошка. Руководство по уходу = Cat owner's manual. — М.: Астрель, 2005. — 288 с. — ISBN 5-271-11119-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]