Տնտեսագետ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնտեսագետ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

«Տնտեսագետ», գիտակրթական, տեղեկատվական, վերլուծական երկամսյա հանդես (մինչև 2012 թվականը՝ շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, ամսաթերթ)։ ՀՊՏՀ պաշտոնական հանդեսն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տնտեսագետ» պարբերականը լույս է տեսնում 1977 թվականից Երևանում։ Խմբագիրներն են եղել Ռաֆայել Երվանդյանը, Սաթենիկ Ալավերդյանը, Գոհար Գևորգյանը, Արմինե Վարդանյանը (2012 թվականից)։

Անդրադառնում է բուհին վերաբերող կարևոր և հրատապ խնդիրների, լուսաբանում է սովորողների ուսումնական, մշակութային, մարզական առօրյան, տպագրում է տնտեսագիտական, հայերենագիտական, մշակութային թեմաներով հոդվածներ, անվանի գիտնականների, մշակույթի գործիչների, գործարարների, մարզիկների կենսագրականներ, ներկայացնում է բուհի շնորհալի ուսանողներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։