Տյուքիկոս Բյուզանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տյուքիկոս Բյուզանդացին (7-րդ դար) հույն գիտնական, եղել է Անանիա Շիրակացու ուսուցիչը։

Տյուքիկոսը ծնվել է Պոնտոսի ծովեզրին գտնվող Տրապիզոն քաղաքում։ Երիտասարդ հասակում ծառայել է Տիբերիանոս կայսեր զորավար Հովհանի մոտ, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանում, մինչև Մորիկ թագավորի ժամանակները։ Այս ընթացքում նա սովորում է հայերեն և դպրություն։

Այս ժամանակաշրջանում Անտիոքի մոտ տեղի է ունենում պարսկական զորքերի հարձակում հույն զորքերի վրա, որի հետևանքով վիրավորվում է Տյուքիկոսը և ձեռքից տալիս իր բոլոր գույքը։ Երկար ժամանակ հիվանդ մնալով, նա կտակ է անում, որ առողջ մնալու դեպքում էլ անցավոր գանձ չի կուտակելու և փոխարենը վաստակելու է գիտության գանձը։

Այդպիսով, առողջանալուց հետո մեկնում է Երուսաղեմ մեկ ամսով, ապա գնում է Աղեքսանդրիա, ուր ուսանում է երեք տարի։ Հետո մեկնում է Հռոմ մեկ տարով, ապա գնում Կոստանդինոպոլիս: Այդտեղ նաև երկար ժամանակ մի իմաստունի մոտ ուսումնասիրելուց հետո, վերադառնում է ծննդավայրը, և նույնիսկ ուսուցչի մահվանից հետո չի վերադառնում Կոստանդինոպոլիս նրան հաջորդելու։ Նա մնում է Տրապիզոնում, ուր և իր մոտ են ընթանում աշակերտները սովորելու համար։

Նրա մոտ են գալիս սովորելու Պոլսի արքունիքի ազնվականները։ Նրա նշանավոր հայ աշակերտն է եղել Անանիա Շիրակացին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան, ed. (1979)։ «Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն»։ Անանիա Շիրակացի Մատենագրություն։ Երևան: «Սովետական Գրող» հրատարակչություն։ էջ 25-29