Տղան, որը բարձրացավ լուսին
Տղան, որը բարձրացավ լուսին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Դևիդ Ալմոնդ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակվել է | 2010 |
Տղան, որը բարձրացավ լուսին (անգլ.՝ The Boy Who Climbed Into the Moon), Դևիդ Ալմոնդի 2010 թվականի մանկական վեպը։ Սա մի տղայի` Պոլի մասին է, որը ցանկանում է դիպչել երկնքին։ Նա սանդուղքով բարձրանում է դեպի լուսին և մտնում է դրա մեջ։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի վերաբերյալ Booktrust-ի արձագանքը հետևյալն է. «Գեղեցիկ գունավոր նկարազարդումները լրացնում են սյուրռեալիստական ժամանակակից հեքիաթը, որը գրքերից հեռացած երիտասարդ ընթերցողները կարող են վայելել միայնակ, բայց որը նույն հաջողությամբ կարելի է բարձրաձայն կարդալ»[1] Kirkus Reviews ակնարկն ասում է. «Ռոալդ Դալը հանդիպում է Անտուան դե Սենտ Էքզյուպերին այս հիանալի անհավանական պատմության մեջ։ Խելագարներն այս գրավիչ ստեղծագործության մեջ, որը կոչ է անում ընթերցեղներին պատկերացնել անհնարինը, հերոսներ են և տաղանդներ»։ Դանբարի առատ գունավոր նկարազարդումները հիանալի կերպով փոխանցում են այդ ամենի կատարյալ պարզությունը[2]։
Ըստ Guardian-ի` գիրքը «հմայիչ է, սակայն ոչ թոթովախոս, յուրահատուկ է, սակայն ոչ քմահաճ. այն մտածելու տեղիք է տալիս` առանց չափազանց խելացի թվալու»[3]։ Booklist-ն այն անվանել է «հմայիչ պատմվածք»[4] մինչդեռ School Library Journa-ն անդրադարձել է «թեմատիկորեն չափազանց նյութական, տարանջատված և քմահաճ սյուժեին[4]։ The Horn Book-ը համարում է, որ «այն ինչ-որ չափով Փոքրիկ իշխանն և ինչ-որ չափով` Ֆանտոմային մաքսատունը»[4]։
«Տղան, որը բարձրացավ լուսին» վեպին անդրադարձել են նաև Publishers Weekly-ն[5], Common Sense Media-ն[6], և Մանկական գրքերի կենտրոնի տեղեկագիրը (անգլ.՝ The Bulletin of the Center for Children's Books)[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Boy Who Climbed Into the Moon»։ booktrust.org.uk։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ «The Boy Who Climbed Into the Moon»։ Kirkus Reviews։ Kirkus Media LLC։ մարտի 1, 2010։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ Ardagh Philip (հունիսի 26, 2010)։ «The Boy Who Climbed Into the Moon by David Almond»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ 4,0 4,1 4,2 «The Boy Who Climbed Into the Moon»։ catalog.wccls.org։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ «The Boy Who Climbed into the Moon»։ Publishers Weekly։ PWxyz LLC։ մարտի 29, 2010։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ «The Boy Who Climbed Into the Moon»։ www.commonsensemedia.org։ Common Sense Media Inc։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ Kate Quealy-Gainer (May 2010)։ «The Boy Who Climbed Into the Moon»։ The Bulletin of the Center for Children's Books (Johns Hopkins University Press) 63 (9): 368, 369։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016