Տղայի կյանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղայի կյանքը
անգլ.՝ Boy's Life
ՀեղինակRobert R. McCammon?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմիստիկական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1991
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչPocket Books
Հրատարակման տարեթիվ1991

«Տղայի կյանքը», ամերիկացի գրող Ռոբերտ Ռիկ Մակամոնի բեսթսելլերը, որ լույս է տեսել 1991 թվականին։ Նույն տարում վեպն արժանացել է Բրեմ Ստոկերի մրցանակի[1], իսկ 1992 թվականին՝ Ֆենտեզիի համաշխարհային մրցանակի Լավագույն վեպ անվանակարգում[2]։

Վեպի գործողությունները ծավալվում են 1960-ական թվականներին Ամերիկայում՝ հասարակական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ֆոնին։ Մակամոնն անդրադառնում է սևամորթ բնակչության առանձնացման, Կու-կլուկս-կլանի և Հանուն քաղացիական իրավունքների շարժման հակամարտությանը։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվում է 12֊ամյա Կորի Մեկինսոնի անունից, ով ապրում էր Զեֆիր հորինված քաղաքում՝ Ալաբամա նահանգում։ Սյուժեի հանգույցը Կորիի և իր հայրիկի՝ Թոմի ուղևորությունն է, որի ընթացքում նրանք պատահահաբար ավտովթարի ականատեսն են դառում. նրանց աչքերի առաջ մեքենան դուրս է գալիս ճանապարհից և ընկնում է անհատակ Սակսոն լճի մեջ։ Տղայի հայրը ցատկում է ջրի մեջ և փորձում փրկել ուղևորներին, սակայն պարզում է, որ ավտովթարը հատուկ էր կազմակերպված, որպեսզի ոչնչացնեին դաժան սպանության ապացույցները։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորի Մեկինսոն – 12-ամյա տղա, ով օժտված է աշխույժ երևակայությամբ և գրողի ակնհայտ տաղանդով։ Կորցրել է հավատը ոստիկանության հանդեպ, նա ինքն է հետաքննություն կատարում ցանկանալով պարզել, թե ինչ է իրականում պատահել լճի մեջ։

Թոմ Մեկինսոն – Կորիի հայրը, հանգիստ և մեղմ մարդ։ Տառապում է մղձավանջներից Սակսոն լճում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Երկրում տեղի ունեցած տնտեսական անկարգությունների պատճառով կորցնում է կթվորի աշխատանքը և սկսում է աշխատել սուպերմարկետում։

Դեյվի Ռեյ – Կորիի ընկերը, իր բռնկուն բնավորության պատճառով հաճախ է ընկնում դժվարին իրավիճակների մեջ։

Բեն Սիրս – Կորիի ընկերը, դանդաղաշարժ և մեղմ, բայց միևնույն ժամանակ ճգնաժամային իրավիճակներում պատրաստ է պաշտպանել իրեն ու ընկերներին։

Ջոնի Ուիլսոն – Կորիի ընկերը, ունի հնդկական արմատներ, հավաքում է հնագիտական գտածոներ, գրքի վերջում գիտակցում է, որ հաճախ խաղաղության կարելի է հասնել բռունցքների շնորհիվ։

Լեդի – քաղաքի սևամորթների համայնքի առաջնորդ։ Կին, ումից վախենում են և հարգում։ Նա կարողանում է շփվել մահացածների հոգիների հետ։ Ջրհեղեղի ժամանակ փոքր տղային փրկելու համար Կորիին նվիրում է հեծանիվ։ Թոմ Մեկինսոնին օգնում է հաղթահարել իր վախերը։

Բժիշկ Լիզանդեր – տեղական անասնաբույժ, ով ծնունդով հոլանդացի է, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նա ապրում էր իր կնոջ՝ Վերոնիկայի հետ։

Վերոն Տակստեր – քաղաքի ամենահարուստ մարդու որդին։ Հոր հետ վեճից հետո հրաժարում է հագուստ հագնել։ Լինելով մտավոր ոչ այնքան առողջ մարդ՝ մեծապես օգնում է Կորիին հետաքննության մեջ։

Դիկ Մոուլտրի – վախկոտ, չար ու եսասեր մարդ։ Նա հանդիսանում է Կու֊ կլուս֊ կլանի անդամ։

Մեր Սվոուպ – Զեֆիրի քաղաքապետը, ում Կորին կասկածում է «լճի մարդու» սպանության մեջ։

Բրեյլին եղբայրներ – երկվորյակներ, Գոչա և Գորդո, կարգազանցներ սև հեծանիվներով, ովքեր կռիվ են սարքում իրենցից թույլերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Past Bram Stoker Nominees & Winners» (անգլ.). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. World Fantasy Convention. «Award Winners and Nominees» (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]