Տիրոջ Համբարձման եկեղեցի (Սուսատ)
| Տիրոջ Համբարձման եկեղեցի ռուս.՝ Церковь Вознесения Господня | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | ճարտարապետական հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սուսատ (խուտոր) և Սեմիկարակորսկի շրջան |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Շախտիի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1906 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
| Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
| Հիմնադրված | 1906 |
![]() | |
![]() | |
| 47°25′40″N 40°42′09″E / 47.427777777778°N 40.7025°E | |
Տիրոջ Համբարձման եկեղեցի (ռուս.՝ Церковь Вознесения Господня), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Սեմիկարակորսկի շրջանի Սուսատ խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը[2]։ Կառուցվել է 1914 թվականին նորռուսական ոճով[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ մինչև Տիրոջ Համբարձման եկեղեցին բնակավայրում եղել է երկու տաճար` 1863 թվականին կառուցված Տիրոջ Համբարձման փայտե եկեղեցին և նույն տեղում 1891 թվականին կառուցված երկրորդ եկեղեցին։ Երբ ժամանակի ընթացքում խարխլվել է նաև այս եկեղեցին, որոշվել է կառուցել նոր, այս անգամ քարե տաճար։ Սուսատ խուտորի Տիրոջ Համբարձման եկեղեցու հիմքը դրվել է 1906 թվականին, նրա շինարարությունը շարունակվել է մինչև 1914 թվականը[3][4]։
Եկեղեցու երկու կողմնասեղաններն օծվել են ի պատիվ Աստվածամոր Կազանի սրբապատկերի և Խաչվերացի[3]։
1929 թվականին եկեղեցին փակվել է, նրա տարածքն օգտագործվել է որպես գյուղական ակումբ, իսկ այնուհետև որպես հացահատկի շտեմարան և առևտրային կետի պահեստ[3]։
1989 թվականին տաճարը վերադարձվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն, և արդեն հաջորդ տարի այնտեղ կրկին անցկացվել է պատարագ։ Դրանից անմիջապես հետո շենքը վերանորոգվել է, և վերականգնվել է նրա ներքին հարդարանքը[3][4]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցված է նորռուսական ոճով։ Շենքի հատակագիծը խաչաձև է, նրան հարում է եռահարկ զանգակատունը։ Տանիքը քառալանջ է, կան փոքր ապակենախշային պատուհաններ։ Բակում կա ծաղկանոց[3]։
Եկեղեցու շենքի առաջ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված խուտորի բնակիչների հուշահամալիրն է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 301 от 18.11.1992
- ↑ «Сусат|Церковь Вознесения Господня» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Храм Вознесения Господня в хуторе Сусат | Дороги мира». worldroads.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- 1 2 «Церковь Вознесения Господня в хуторе Сусат - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.

