Տիսա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիսա (այլ կիրառումներ)
Տիսա
Tisza-tó

Տիսա լիճը
47°34′11″ հս․. լ. 20°38′03″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կենտրոնական Եվրոպա
Երկիր Հունգարիա Հունգարիա
Երկարություն 27 կմ
Ամենամեծ խորությունը 17 մ
Միջին խորությունը 1,3 մ
Ջրահավաքի մակերեսը 127 կմ²
Վիքիպահեստում

Տիսա (հունգ.՝ Tisza-tó), հայտնի է նաև որպես Կիշկորե ջրամբար (հունգարերեն՝ Kiskörei-víztározó), Հունգարիայի ամենամեծ արհեստական լիճը։ Գտնվում է Հևես մարզի հարավարևելյան եզրին։

Որպես Տիսա գետի ջրհեղեղներից պաշտպանման ծրագրի մաս՝ 1973 թվականին կառուցվել է Տիսա ամբարտակը։ Լցավորումն ավարտվել է 1990-ական թվականներին՝ արդյունքում ունենալով 127 կմ² տարածությամբ լիճ, որն ունի 27 կմ երկարություն, միջին խորությունը կազմում է 1,3 մ, առավելագույն խորությունը՝ 17 մ, 43 կմ² տարածք են կազմում փոքրիկ կղզյակները։

Ջրամբարի կառուցման ավարտից հետո այս վայրը դարձել է հունգարացիների տոնական հավաքատեղին, քանի որ այն մատչելի է Բալատոն լճի համեմատ։ Տուրիստական ենթակառուցվածքների ստեղծմամբ ջրամբարն անվանվեց Տիսա լիճ և պաշտոնապես գրանցվեց որպես տուրիստական գրավչության վայր։

Լիճը (կամ ջրամբարը) ունի նոր տեղական էկոլոգիա՝ թռչունների, բույսերի և կենդանիների բազմազանությամբ։ 2012 թվականի ապրիլի 27-ին Տիսա գետի ափին բացվել է էկոկենտրոն, որը նախատեսված է Տիսա գետի հովտի, ջրամբարի, վայրի բնությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիսա (լիճ)» հոդվածին։