Jump to content

Տիպ I (հրացան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպ I
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակbolt-action rifle? և repeating rifle?
Երկիր Իտալիայի թագավորություն
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ԱրտադրողBeretta
Արտադրված է60 000
Փամփուշտի տեսակ6.5×50mmSR Arisaka?

Տիպ I հրացան Արիսակա (イ式小銃 I-shiki shōjū), հրացան, որ արտադրվել է ճապոնական բանակի համար Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Իտալիայի թագավորության կողմից («Տիպ I» անվան մեջ I նշանը ոչ թե թիվ է, այլ նշանակում է «Իտալիա»)[1][2]։

1937 թվականի հուլիսին Չինաստան ներխուժելուց հետո բոլոր Արիսակա հրացանները վերցվել են Կայսերական բանակ, այդ պատճառով, Հակակոմինտեռն պակտի դրույթների համաձայն, Կայսերական նավատորմը 1937 թվականին[3] Իտալիայի հետ պայմանագիր է կնքել հրացանների արտադրության վերաբերյալ։ Տիպ I հրացանը հիմնված է Տիպ 38 հրացանի վրա, բայց օգտագործում է Կարկանոյինի նման կողպման մեխանիզմ և պահպանում Արիսակա/Մաուզեր տիպի պահեստատուփ[4]։ Տիպ I-ն օգտագործվել է հիմնականում ճապոնական Կայսերական ռազմածովային ուժերի կողմից։ Հրացանն օգտագործում է ճապոնական Արիսակա 6,5 × 50 սմ ստանդարտ փամփուշտ[5][5]։ 1938 և 1939 թվականներին թողարկվել է Տիպ I շուրջ 80 000 հրացան, որոնցից 40 հազարն արտադրվել է Beretta գործարանում, նույն քանակությամբ՝ Իտալիայի կառավարության զինանոցներում։ Հրացանների վերջին խմբաքանակը Վենետիկից սուզանավով ուղարկվել է 1941 թվականին[6]։

Միացյալ Նահանգների հավաքորդների շուկայում Տիպ I հրացանը սովորական չէ, բայց առանձնապես ժողովրդականություն չի վայելում հավաքորդների շրջանում։ Քանի որ Տիպ I հրացանն ունի իտալա-ճապոնական ծագում, նրանից սովորաբար խուսափում են ճապոնական զենքի հավաքորդները։ Տիպ I հրացանը երբեք նշում չի ունեցել ճապոնական կայսերական քրիզանթեմի կամ այլ նշանների տեսքով, որոնք սովորաբար հետաքրքրում են ճապոնական սպառազինության հավաքորդներին[1]։ Տիպ I բամզաթիվ հրացաններ ԱՄՆ-ում հայտնվել են որպես ռազմավար, որոնցից շատերը գրավվել են Քվաջալեյն խութում, Ֆիլիպիններում կամ Ճապոնիայից ռազմական գործողությունների ավարտին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Hudson, Mike. «6.5x50mm Arisaka Sporting Rifle». chuckhawks.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Markham, George Le armi della fanteria giapponese nella seconda guerra mondiale. — Castel Bolognese: Ermanno Albertelli, 1977.
  3. «Type I Carcano». Forgotten Weapons. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Bondino; F. A. Mancuso (2010-05). «Carcano-Arisaka Type 1». exordinanza.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Liberatore, Gaetano. «The Japanese Type I rifle - a Carcano in Far Eastern costume». Carcano Homepage. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Private Museum». World of Beretta. Fabbrica d'Armi Pietro Beretta S.p.A. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. «A variation of this Model 91, denominated Arisaka, was produced in Italy (80,000; of which 40,000 were produced by Beretta) for Japan.»
  7. Othais (2012 թ․ նոյեմբերի 8). «Japanese Carcano Type I Rifle». candrsenal.com. C&Rsenal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]