Տիմֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմֆի
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՅանինա (նոմոս) և Zagori Municipality?
Աշխարհագրական
տեղադրություն
Էպիրոս
ԼեռնաշղթաՊինդոս
Բարձրությունը ծովի մակարդակից2497 մետր
Հարաբերական
բարձրություն
1266 մետր

Տիմֆի, նաև՝ Տիմֆե (հուն․՝ Τύμφη) , լեռնազանգված Հունաստանի արևմտյան մասում՝ Զագորի պատմական մարզում, Յանինա նոմում։ Պինդոսի բաղկացուցիչ մասն է։ Արևմուտքից արևելք ձգվում է 20-25 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ 15 կիլոմետր։ Ունի մի շարք գագաթներ, որոնցից ամենաբարձրը Գամիլան է՝ [1] (Γκαμήλα) 2497 մ։ Հաջորդում են Աստրական՝ (Αστράκα) 2436 մ, Պլոսքոսը՝ 2400 м, Լապատոսը՝ 2251 մ։

Տիմֆիի լանջին է գտնվում ալպիական տիպի Դրակոլիմնի լճը։ Հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ են առնում Աոոս գետակն ու նրա Վոյդոմատիս վտակը։ Աոոսի Վիկոս կիրճն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համեմատաբար փոքր լայնության պայմաններում ամենամեծ խորությունն ունեցող կիրճ[2][3]։

Տիմֆի սարն ու Աոոսի կիրճը ընդգրկված են Վիկոս-Աոոս ազգային պարկում, որը տարեկան 100 հազարից ավել այցելու է ունենում[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
  2. Guinness World Records 2005: Special 50th Anniversary Edition։ Guinness World Records։ 2004։ էջ 52։ ISBN 9781892051226։ Արխիվացված է օրիգինալից 11 травня 2011-ին։ Վերցված է 16 січня 2010 
  3. Hatzopoulou Magda։ «About Greece-Landscape» (PDF)։ General Secretariat of Information, Greece։ էջ 7։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին 
  4. Papadopoulou 2008, p. 20

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]