Դրակոլիմնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Դրակոլիմնի
հուն․՝ Δρακολίμνη

Տիմֆի լեռան լճեր
Կոորդինատներ
Տեղագրություն Հունաստան Էպիրոս
Երկիր Հունաստան Հունաստան
Հայելու բացարձակ բարձրությունը ավելի քան 2000 մ
Ավազանի մակերեսը 0,1 կմ²
Ամենամեծ խորությունը 4,95 մ

Տիմֆի լեռան լճերը ձմռանը

Դրակոլիմնի (հուն․՝ Δρακολίμνη), Հունաստանի Տիմֆի և Սմոլիկաս լեռների լանջերին գտնվող ալպիական ծագման մի քանի լճերի անվանում։

Տեղաբնիկների պատմվածքների համաձայն, հնում այստեղ վիշապներ են ապրել, որոնք պատերազմել են միմյանց դեմ՝ սոճիներ և ժայռեր նետելով։ Այսպես ստեղծվել է յուրօրինակ լանդշաֆտ, իսկ լիճը ստացել է Դրակոլիմնի անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «Վիշապի լիճ»։

Տիմֆի լեռան լճերը տեղակայված են ավելի քան 2000 մետր բարձրության վրա, լճի առավելագույն խորությունը կազմում է 4,95 մ, իսկ նրա մակերեսը կազմում է 1 հա[1]։ Սմոլիկաս լեռան լճերը տեղակայված են լեռնաշղթայի արևմտյան լանջին։ Սմոլիկաս լեռը տեղակայված է Տիմֆի լեռնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որոնք միմյանցից բաժանվում են Վյոսա գետով։

Դրակոլիմնի լճերի խումբը համարվում է Հունաստանի Վիկոս-Աոոս ազգային պարկի մի մասնիկը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Denoël Mathieu, Schabetsberger Robert։ «Resource partitioning in two heterochronic populations of Greek Alpine newts, Triturus alpestris veluchiensis» (PDF)։ University of Liège, Belgium. University of Salzburg, Austria։ էջ 2։ Վերցված է 2009-11-02