Տիկնիկներ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Տիկնիկներ
Տեսակտիկնիկագործություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան

«Տիկնիկներ» թատրոն, մանկական թատրոն Սանկտ Պետերբուրգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2012 թվականին։

Այս պահին ներկայացումները բեմադրվում են Սանկտ-Պետերբուրգի տարբեր հարթակներում, այդ թվում` «Ալեքո», «Հայելի» «Տիկնիկների մեծ թատրոն» և այլ թատրոններում։ Բացի դրանից ստեղծագործական խումբն ստիպված է եղել փոխել անունը, այդ պատճառով այժմ թատրոնն աշխատում է «ՏԻԿՆԻԿՆԵՐ թատրոն` հասանելի թատրոն» անվամբ։

Թատրոնի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկներ թատրոնն այլ թատրոններից առանձնանում է նրանով, որ կոչված է հաշմանդամություն ունեցող երեխաներին ներգրավել լիարժեք սոցիալական կյանք, սովորեցնել երեխաներին հավասար շփման։ Նախկինում թատրոնի շենքը հարմարեցված էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների այցելության համար։ Թատրոնի տարածքը հարմարեցված էր հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղաշարժման համար։

Ներկայացումները կարող են դիտել նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաները։ Ներկայացումները միշտ ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ։

Գտնվելով միևնույն տարածության մեջ, ձեռք բերելով ընդհանուր տպավորություններ և միասին ապրումակցելով բեմադրությունների հերոսներին` դահլիճում ներկա բոլոր երեխաները ձեռք են բերում միմյանց հետ շփվելու եզակի փորձ, ավելի համբերատար ու նրբազգաց են դառնում միմյանց հանդեպ և ընդլայնում են աշխարհի մասին իրենց պատկերացումները։

Թատրոնի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնօրեն, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր` Տիգրան Սահակով
  • Գլխավոր նկարիչ` Օլգա Պետրովսկայա

Թատրոնի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախմբի կազմի մեջ են մտնում Սանկտ-Պետերբուրգի թատերական ակադեմիայի շրջանավարտ երիտասարդ դերասաններ։ Նրանցից շատերն աշխատում են Սանկտ-Պետերբուրգի այլ թատրոններում, ինչպես, օրինակ, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում, Ֆոնտանկայի երիտասարդական թատրոնում, Մյուզիք Հոլլում և այլն[1]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենց այն հեքիաթը, ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների, պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսի 10-ին
  • Բարի փիղը, ըստ Թեոդոր Սուս Գեյսելի «Հորթոն փիղը» պիեսի, պրեմիերան կայացել է 2011 թվականի փետրվարի 26-ին[2]
  • Տանիքը տուն էր գնում, ըստ Յուննա Մորիցի բանաստեղծությունների և Սերգեյ Նիկիտինի երգերի
  • Հրաշք ստեղծելով, ըստ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսի, որը պատմում է Հելեն Քելլերի մասին[3]
  • Լռության աշխարհը
  • Սև ու սպիտակ
  • Պահանջվում է շուն, ըստ Ս. Բելովի, Ս. Կուվաևի «Չեմ ուզում շուն լինել» պիեսի
  • Մարդը ժամացույցից
  • Զբոսանք ամպերի հետ, ըստ Սերգեյ Կոզլովի հեքիաթի
  • Խաղալիքներ. փափուկ լռություն, ըստ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների

Մասնակցություններ փառատոններին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ-Պետերբուրգի թատրոնները` երեխաներին
  • ԼԻԿ-2010[4]
  • Տիկնիկագործների դպրոցների առաջին համաշխարհային «КУКART» փառատոն[5]
  • АртОкраина[6]
  • Սանկտ-Պետերբուրգի մանկական բարեգործական կինոփառատոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Театр особенных зрителей»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2011-02-19 
  2. «Слон Хортон и птенец — сюжет о спектакле ТВ100»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին։ Վերցված է 2011-02-26 
  3. В Петербурге представят спектакль с сурдопереводом
  4. «Программа фестиваля ЛИК-2010»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-30-ին։ Վերցված է 2011-02-19 
  5. Театры кукол со всего мира соберутся на фестиваль в Петербурге
  6. «Программа фестиваля «АртОкраина»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-31-ին։ Վերցված է 2019-06-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]