Տիկնիկների և խաղալիքների թանգարան (Տաուբերեի Ռոտենբուրգ)
Տիկնիկների և խաղալիքների թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | բնակելի տուն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բավարիա և Տաուբերեի Ռոտենբուրգ |
Հասցե | Hofbronnengasse 13 |
![]() | |
![]() |
Տիկնիկների և խաղալիքների թանգարան, գերմանական և ֆրանսիական խաղալիքներին նվիրված թանգարան[1]: Թանգարանը տեղակայված է Գերմանիայի Տաուբերեի Ռոտենբուրգ քաղաքում՝ Hofbronnengasse 13 հասցեում[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիկնիկների և խաղալիքների թանգարանը բացվել է 1984 թվականին Գերմանիայի Տաուբերեի Ռոտենբուրգ քաղաքում: Այս իրադարձությանը նախորդել է 30 տարիների ընթացքում հավաքած խաղալիքներից կոլեկցիա կազմելը: Թանգարանը տեղակայված է հին, բայց բավականին լավ վերակառուցված միջնադարյան տանը: Այնտեղ կարելի է տեսնել 800-ից ավելի տիկնիկ, որոնք հավաքվել էին թանգարանի բացմանը նախորդած 20 տարիների ընթացքում: Թանգարանում ներկայացավծ է Գերմանիայի հին տիկնիկների և խաղալիքների հսկայական հավաքածու, այդ թվում՝ տիկնիկների խոհանոցներ, խանութներ, տիկնիկներ[3]
Թանգարանի ցուցադրանմուշները թվագրված են 1780 թվականից մինչև 1940 թվականը: Թանգարանի հարևանությամբ խանութ կա, որտեղ վաճառում են հնաոճ խաղալիքներ և գրքեր[4]:
Թանգարանում ցուցադրանմուշներին հատկացված տարածքը կազմում է 400 մ²: Ցուցադրությունը նվիրված է այն խաղալիքներին, որոնք ստեղծվել են գերմանացի և ֆրանսիացի վարպետների կողմից, երկու դարերի ընթացքում:
Տիկնիկների և խաղալիքների թանգարանն աշխատում է մարտից դեկտեմբեր ամիսներին՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև 18:00, իսկ հունվարից փետրվար ամիսներին՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչև 17:00[5]:
Թանգարանային էքսկուրսիոն այցի շրջանակներում կարող եք ականատես լինել տարատեսակ տիկնիկների, տիկնիկային ներկայացումների, ձեռքով պատրաստված խաղալիքների, տիկնիկների խոհանոցների, կարուսելների, ագարակների: Թանգարանում տիկնիկների և խաղալիքների ցուցադրությունը ցույց է տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվել խաղալիքները և տիկնիկները, ինչպես նաև ներկայացնում է մշակութային և սոցիալ-պատմական տարբեր գործոնների ազդեցությունը վերջիններիս փոփոխության վրա[6]:
Թանգարանի ցուցափեղկերի ցուցադրանմուշները ցույց են տալիս անցյալի պատմական տեսարանները: Այդ խաղալիքների բազմաթիվ նախկին սեփականատերեր և արտադրողներ մինչ օրս անհայտ են[6]:
Տաուբերեի Ռոտենբուրգի թանգարանը ներառված է «Մեծ և փոքր տիկնիկներ» գրքում ներկայացված «Աշխարհի ամենահետաքրքիր տինիկների թանգարաններ»-ի ցանկի մեջ[7]:
Թանգարանի հեռախոսահամարն է՝ 09861-7330[4]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տեսարժան վայրեր
- ↑ «IMPRESSUM»
- ↑ «EDITORIAL VERGANGENHEIT TRIFFT GEGENWART»
- ↑ 4,0 4,1 Munich and Bavaria Adventure Guide, 2011
- ↑ «Достопримечательности»։ Центр туристической информации Ротенбурга
- ↑ 6,0 6,1 «RUNDGANG - LEBENDIGE VERGANGENHEIT»
- ↑ Куклы большие и маленькие, 2014, էջ 9
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мудрагель Лидия Куклы большие и маленькие. Копии старинных кукол своими руками. — СПб: Питер, 2014. — 128 с. — ISBN 978-5-496-01066-5
- Henrik Bekker Munich and Bavaria Adventure Guide. — Hunter Publishing, 2011.