Տիգրան Փարվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Փարվանյան
սեպտեմբերի 21, 1967(1967-09-21) (53 տարեկան) -
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳեներալ-լեյտենանտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Տիգրան Ջանիբեկի Փարվանյան (սեպտեմբերի 21, 1967(1967-09-21), Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ։ Գեներալ-լեյտենանտ (2020)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Փարվանյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 21-ին, Ապարան քաղաքում։ 1985 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1985-1989 թվականներին սովորել և ավարտել է Օրջոնիկիձեի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1989-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին։ 1995 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զ/մ շտաբի պետի տեղակալ, այնուհետև՝ հրամանատարի տեղակալ, 1996 թվականի հունիսին՝ ՀՀ ՊՆ N զ/մ-ի առաջին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։
1998-2001 թվականներին ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական համազորային ակադեմիան։
2001 թվականի օգոստոսից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատարի տեղակալ, 2003 թվականի սեպտեմբերից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 70179 զ/մ-ի հրամանատար, 2009 թվականի մայիսից՝ ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատար, 2009 թվականի փետրվարից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 27527 զ/մ-ի հրամանատարի տեղակալ, 2009 թվականի հոկտեմբերից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, 2013 թվականի մարտից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատար, 2018 թվականի փետրվարին առաջխաղացման կարգով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար[2][3]։

Զինվորական կորչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեներալ-լեյտենանտ, 2020
  • Գեներալ-մայոր, 2016[4]
  • Գնդապետ

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]