Տիգրան Սարգսյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Սարգսյան
Ծնվել էհուլիսի 3, 1994(1994-07-03) (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբալետի պարող

Տիգրան Սարգսյան (հուլիսի 3, 1994(1994-07-03), Երևան, Հայաստան), բալետի արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Սարգսյանը ծնվել է 1994 թվականի հուլիսի 3-ին, Երևան քաղաքում[1]։ 2001-2004 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 41 միջնակարգ դպրոցում։ Մասնագիտական կրթությունը ստացել է 2004-2010 թվականներին՝ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում՝ Հովհաննես Դիվանյանի դասարանում[2]։

2011-2014 թվականներին ուսումը շարունակել է Ցյուրիխի Պարի ակադեմիայում` Օլիվեր Մատցի դասարանում։ 2014 թվականից աշխատանքի է անցել Գերմանական Դորտմունդ Բալետում[3]։ Ուսումնառության ընթացքում Տիգրան Սարգսյանը մասնակցել է մշակույթի ոլորտի միջոցառումների և միջազգային մրցույթների, արժանացել է մրցանակների և պատվոգրերի։ 2010 թվականին հայաստանում մասնակցել է ԱՊՀ երկրների բաց երիտասարդական Դելփյան խաղերին, իսկ 2013 թվականին՝ Շվեյցարիայի «Prix De Lausanne», որտեղ Սան Ֆրանցիսկոյի պարի ակադեմիայում երկու ամսվա ուսուցման մրցանակի է արժանացել։ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել Ալբերտի, Կոլենի, Զիգֆրիդի, Ծովահենի, Բազիլի վարիացիաներով։ Նա աշխատել է տարբեր հայտնի խորեոգրաֆների հետ և կատարել մի շարք բեմադրություննե՝ Գ.Մոնտերոի «Օթելոյի մենախոսությունը», Ու.Ֆորսայթի «In the middle», Մ.Մռազեվսկու, Յ.Հեկմանի, Ա.Կունզի, Օ.Մատցի, Ժ.Գիեմ Բարտի և այլն։ Տիգրան Սարգսյանը ելույթներ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stories, Local. «Meet Tigran Sargsyan - Voyage LA Magazine | LA City Guide». voyagela.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «AV Production - Տիգրան Սարգսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Tigran Sargsyan – Principal Dancer». Los Angeles Ballet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «The ARC Entertainment Company - Tigran Sargsyan». www.arcentertainmentcompany.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]