Տիգրան Ռեթեոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ռեթեոսյան
ԾննդավայրԿեսարիա
Մահվան պատճառԺանտախտ
Մասնագիտությունբժիշկ

Տիգրան Ռեթեոսյան (, Կեսարիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Հայկյան վարժարանում։ Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Կեսարիայում թաղապետական բժիշկ է աշխատել։ 1909 թվականին Ադանայի հայկական կոտորածների օրերին, երբ Կեսարիան ևս դժվարին օրեր ապրեց, բժիշկ Տիգրանը որոշ դեր է խաղացել Ջելալ բեյի մոտ՝ ջարդն արգելել տալու համար։ 1910 զինվորական բժիշկ մեկնել է Կ. Պոլիս և որպես թաղապետական բժիշկ Ադաբազար, ապա՝ Կեսարիա ուղարկվել։ Եղել է գթասիրտ ու սիրված բժիշկ։

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Ծառայության ընթացքում ուղարկվել է Կարամանի նահանգի Նիյդե գավառի կենտրոն Նիյդե քաղաքը (Կիլիկիա), որտեղ էլ մահացել է ժանտախտից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ալպօյաճեա ն Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։