Տիգրան Խաչատրյան (նյարդավիրաբույժ)
Քաղաքացիություն | ![]() |
---|---|
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | նյարդավիրաբույժ |
Անդամակցություն | Ամերիկայի նյարդավիրաբույժների ասոցիացիայի, Եվրոպայի նյարդավիրաբուժական ասոցիացիաների ընկերակցության անդամ, Պարագվայի նյարդավիրաբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի, Ինտերվենցիոն սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ |
Պարգևներ | ՀՀ Նախագահի մրցանակ «Հայաստանի Հանրապետությունում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրման և զարգացման համար»(2012) Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ (2012) |
Տիգրան Կոլյայի Խաչատրյան, հայ նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու (2012)։ ՀՀ Նախագահի մրցանակակիր, Հայաստանում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադիր (2013)[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 2012 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։ 2010 թվականից հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության բաժանմունքի նյարդավիրաբույժ, միաժամանակ, նույն համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի ասիստենտ[4][5]։ 2013 թվականից 2015 թվականներին զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։ Հանդիսանում է Ամերիկայի նյարդավիրաբույժների ասոցիացիայի (2013 թվականից), Եվրոպայի նյարդավիրաբուժական ասոցիացիաների ընկերակցության (2011 թվականից) անդամ, Պարագվայի նյարդավիրաբուժական ասոցիացիայի (2012 թվականից) պատվավոր անդամ, ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի (2015 թվականից), Ինտերվենցիոն սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի (1996 թվականից) անդամ[6]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային հիվանդություններին, ինչպես նաև ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքների ժամանակ գլխուղեղը սնուցող զարկերակների վնասվածքներին։ Մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անոթային և ներանոթային նյարդավիրաբուժության զարգացման հարցում։ Հիմնադրել է Հայաստանում առաջին դիսսեկցիոն նյարդավիրաբուժական լաբորատորիան նյարդավիրաբույժների ուսուցման համար։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացրել է մի շարք նյարդավիրաբուժական միջամտություններ[7][8][9]։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում[10][11]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Նախագահի մրցանակ «Հայաստանի Հանրապետությունում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրման և զարգացման համար» (2012)[1][2][3]։
- Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ (2012)[12]
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գլխուղեղի կաթվածներ» 2010 (համահեղինակ) ISBN 978-9939-65-013-5։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
- ↑ 2,0 2,1 «Board member Dr. Arthur Grigorian receives presidential award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Mirror-Spectator/270713.pdf
- ↑ 4,0 4,1 «Տիգրան Խաչատրյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=533:neurological-surgery&catid=53&Itemid=594&lang=en(չաշխատող հղում)
- ↑ «AICERA». www.aicera.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «ԵՊԲՀ. Աննախադեպ վիրահատություն ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «WFNS-Aesculap Adult Fellowship in Tübingen». www.bbraun.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Education and Training of Armenian Physicians». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխություն