Տիգրան Եգանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Եգանյան
Ծնվել էփետրվարի 7, 1978(1978-02-07) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1999)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր

Տիգրան Ռաֆայելի Եգանյան (փետրվարի 7, 1978(1978-02-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսական գիտությունների թեկնածու[1], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Եգանյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 7-ին Երևան քաղաքում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որից հետո՝ մինչև 2002 թվականն ուսումը շարունակել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2002 թվականին պաշտպանել է գիտական թեզ, ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։ Որպես ավագ տնտեսագետ 2000 թվականին աշխատել է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում։ 2000-2003 թվականներին ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատել է որպես առաջին կարգի մասնագետ, որից հետո` առաջատար մասնագետ։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2005 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել Օրինաց երկիր կուսակցությունից՝ համամասնական ընտրացուցակով։ Մինչև 2006 թվականի մայիսի 22-ը եղել է Օրինաց երկիր կուսակցության և Օրինաց երկիր խմբակցության անդամ։ 2006 թվականի մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ[3]։

Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Еганян Тигран Рафаелович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Տիգրան Եգանյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]