Տիգրան Գասապյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Գասապյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Կընջըլար |
Մահացել է | 1915 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ բանաստեղծ |
Ամուսին | բժշկուհի Օֆելյա |
Տիգրան Պետրոսի Գասապյան (մոտ 1883, Կընջըլար գյուղ - 1915), հայ բժիշկ, բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Գասապյանը ծնվել է հավանաբար 1883 թվականին, Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Գեյվեի շրջանի Կընջըլար գյուղում։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ 1908 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։
1908-1914 թվականներին Տիգրանակերտի կենտրոնական հիվանդանոցի բժիշկ է աշխատել։ Եղել է բանաստեղծ և գրել գողտրիկ ոտանավորներ։ Հոդվածներով թղթակցել է հայկական թերթերին և հանդեսներին։
1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Գալիցիայի ռազմաճակատ և ծառայել 11-րդ զորագնդի 2-րդ վաշտի զինվորական բժիշկ։
1915 թվականին սեպտեմբերի 3-ին կամ դեկտեմբերի 27-ին, Գալիցիայի ռազմաճակատում զոհվել է կամ Տիգրանակերտում մահացել է ժանտախտից՝ մոտ 32 տարեկանում։
Հետագայում նրա այրին՝ բժշկուհի Օֆելյան, իր երկու դուստրերով բնակություն է հաստատել Լոս Անջելեսում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
- Կարոյեա ն Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։