Տիգրան Գամաղելյան
Տիգրան Գամաղելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1944 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի գրողների միություն |
Տիգրան Գամաղելյան Վիքիդարանում |
Տիգրան Միհրանի Գամաղելյան (հունվարի 17, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող: Հայաստանի ժուռնալիստների և գրողների միության անդամ (1989):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Գամաղելյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայկական հանրագիտարանում, «Լույս» հրատարակչությունում, Մամուլի պետական կոմիտեում: 1993-1999 թվականներին եղել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական վերլուծաբանը: Մամուլում հրապարակել է ավելի քան 500 հոդված, որից 100-ը` քաղաքական: Դասախոսել է «Մշակույթի համալսարանում»[1]:
Կազմել և հրատարակել է հայ դասական գրողների ժողովածուները: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են մամուլում: Լույս են տեսել նրա «Երգեհոն» (1980), «Ստեղնաշար» (1985), «Ժպիտներ» (մանկական, 1986), «Երազող հեծյալներ» (արձակ, 1987), «Առագաստն իմ մեջ» (1988), «Երկունք լույսի» (1990), «Խոյակներ ինձնից» (2015) գրքերը[2][3]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյուր եղիր ինձ, Տեր, Երևան, 2011։
- Անավարտ տաճար, Երևան, 2006։
- Մանկական հանդես, Երևան, 2006։
- Երկունք լույսի, Երևան, 1990։
- Առագաստն իմ մեջ, Երևան, 1988։